News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանը վերջին երկու-երեք տարիներին ունի երկրի ճանաչելիության զգալի աճ եւ զբոսաշրջային ոլորտը դինամիկ զարգանում է։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Expo Group ընկերության տնօրեն Վահագն Միրիջանյանը։

Ընկերությունը հինգ տարի է՝ կազմակերպում եւ իրականացնում է In Tour Expo միջազգային ցուցահանդեսը, իսկ այս տարի զուգահեռ անցկացվում է նաեւ SportWay միջազգային ցուցահանդեսը։ «Նման միջոցառումները բավական լավ գործիք են ոչ միայն Հայաստանի միջազգային ճանաչելիության համար, նաեւ կուզենայի շեշտը դնել ներքին տուրիզմին։ Երբ գումարները մնում են երկրի մեջ, նպաստում են երկրի տնտեսության զարգացմանը»,- նշել է Վահագն Միրիջանյանը եւ հավելել, որ ցուցահանդեսներում մեծ տեղ են հատկացնում նաեւ միջազգային կապերին. «Ցուցահանդեսին մասնակցում են տարբեր երկրներից, եւ իրենց այցը, որպես ցուցահանդեսի մասնակից, ավելի լավ է թույլ տալիս ծանոթանալ երկրի զբոսաշրջային գրավչություններին։ Իրենք հետագայում ավելի լավ, առաջին ձեռքով, կկարողանան ներկայացնել Հայաստանը եւ Հայաստանի զբոսաշրջային պոտենցիալը»։

Expo Group-ի տնօրենը չբացառեց, որ առաջիկայում այլ ցուցահանդեսներ էլ բացվեն՝ նվիրված գաստրոտուրիզմին, ալկոտուրիզմին, զբոսաշրջության այլ ասպարեզներին։ «Մեր ընկերությունը պատրաստվում է շարունակել միջոցառումների կազմակերպումը։ Առաջիկայում՝ ամռանը Երեւանում կազմակերպելու ենք DrinkFest, որը պետք է արվի զբոսաշրջային պիկ ժամանակահատվածում, որ ավելի շատ զբոսաշրջիկներ հնարավորություն ունենան ծանոթանալ Հայաստանում եւ ոչ միայն Հայաստանում արտադրվող խմիչքների տեսականուն»,- նշել է նա։

Հարցին,թ ե ինչ միտումներ են նկատվում Հայաստանի զբոսաշրջային ոլորտում, Վահագն Միրիջանյանը պատասխանեց. «Շփվելով անմիջապես այս բնագավառի հետ եւ անմիջական աշխատանքներ կատարելով, Հայաստանը ներկայացնելով միջազգային հարթակներում՝ կարող եմ ասել, որ վերջին երկու-երեք տարիներին ունենք երկրի ճանաչելիության զգալի աճ։ Մեզ արդեն լավ են ճանաչում արտերկրի տարբեր հարթակներում, եւ թե զբոսաշրջիկների թիվն է աճել։ Իհարկե, դա այն կտրուկ աճը չէ, բայց ստաբիլ եւ դինամիկ աճ է։ Իմ կարծիքով, դա ավելի աճ է, քանի որ երբ լինում է կտրուկ վերելք, հնարավոր է եւ կտրուկ անկում։ Իսկ երբ դինամիկ զարգանում է, ունի բավական լավ հեռանկար»։

Զբոսաշրջային ոլորտի մասնագետները լավ հեռանկարներ է տեսնում տուրիզմի զարգացման գործում։ «Լավ հեռանկարներ միանշանակ կան, մենք կոնկրետ շատ միջոցառումներ ենք կազմակերպում։ Միայն մեզանով չի որոշվում, զբոսաշրջային պետական կոմիտեն էլ ակտիվ աշխատում է։ Յուրաքանչյուր կազմակերպություն պետք է աշխատի գտնել իր բացը, ավելի լավ ներկայանա միջազգային ցուցադրություններին, մենք էլ մեր խորհրդատվությունը հատկացնենք»,- ասել է Վահագն Միրիջանյանը։

Yerevan expo ցուցահանդեսային համալիրում ապրիլի 20-22-ին միաժամանակ ընթանում է 2 միջազգային ցուցահանդես՝ «In Tour Expo» եւ «SportWay» ցուցահանդեսները:

Այցելելով ցուցահանդեսներ, կարելի կլինի տեղեկանալ, թե որքանո՞վ է զբոսաշրջային Հայաստանը հասանելի եւ մրցունակ միջազգային զբոսաշրջային շուկայում, ի՞նչ նոր ու հետաքրքիր առաջարկներ ակնկալել 2018 թվականին ճանապարհորդելու համար, ի՞նչ մարզաձեւով մարզվել, ի՞նչ մարզահագուստ կրել: «InTour Expo» ցուցահանդեսին մասնակցում են ոլորտի շուրջ 90 ներկայացուցիչներ՝ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Հունաստանից, Չեխիայից, Իրանից, Եգիպտոսից եւ այլ երկրներից: Ցուցահանդեսի շրջանակներում անցկացվելու են թվային մարքեթինգի, գաստրո-տուրիզմի եւ հյուրանոցային բիզնեսը առցանց տիրույթում ներկայացնելու վերաբերյալ սեմինարներ, ինչպես նաեւ զբոսաշրջային ոլորտի նորամուծություններին առնչվող մի շարք շնորհանդեսներ։ Խոսնակների թվում են արտերկրում հաջողության հասած հայ մասնագետներ Մայք Լազիեւը, Արմեն Կալաջյանը, Աննա Մազմանյանը եւ հատուկ հյուր՝ Ալեքսանդր Լապշինը:

Արդեն 5-րդ անգամ անցկացվող «In Tour Expo»-ին զուգահեռ այս տարի առաջին անգամ տեղի է ունենում նաեւ սպորտի ոլորտին նվիրված «SportWay» ցուցահանդեսը:

Ցուցահանդեսների ինֆորմացիոն հովանավորը NEWS.am-ն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Կիոտոյում կարգելվի զբոսաշրջիկների մուտքը մի քանի շրջաններ՝ գեյշաների նկատմամբ ոտնձգությունների պատճառով
Արգելքն ուժի մեջ կմտնի հաջորդ ամսից...
Ռուսական տուրօպերատորները հայտել են դեպի Հայաստան տուրերի արժեքը
Շրջագայությունների արժեքը պարզել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան …
Հայ-եգիպտական երկկողմ հարաբերություններում դինամիկ զարգացում է ապրում զբոսաշրջությունը. Փաշինյանը՝ աս-Սիսիին
Հայաստան կատարած Ձեր այցից հետո նկատելի է դարձել Հայաստանի նկատմամբ...
Ամենաշատ