News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 23
Տեսնել լրահոսը

Զբոսաշրջային ոլորտում Հայաստանն ունի այն սպեցիֆիկ առաջարկը, որն այլ երկրները չունեն։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Expo Group ընկերության տնօրեն Վահագն Միրիջանյանը։

Ընկերությունը հինգ տարի է՝ կազմակերպում եւ իրականացնում է In Tour Expo միջազգային ցուցահանդեսը, իսկ այս տարի զուգահեռ անցկացվում է նաեւ SportWay միջազգային ցուցահանդեսը։

Հարցին, թե Հայաստանն ինչ կարող է առաջարկել զբոսաշրջիկներին, Վահագն Միրիջանյանը պատասխանել է. «Տարբեր են զբոսաշրջիկների նախասիրությունները, բայց կարծում եմ, որ Հայաստանն ունի այն սպեցիֆիկ առաջարկը, որն այլ երկրները չունեն։ Ուստի մենք շեշտը պետք է դնենք դրա վրա, եւ չհետապնդենք զանգվածային տուրիստական երկիր դառնալու միտք»,- ասել է Միրիջանյանը եւ հավելել. «Պիտի այնպիսի զբոսաշրջիկների ներգրավենք, որոնք հետաքրքրված են տեսնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության մեջ մտնող վայրեր, բնության հետաքրքիր հուշարձաններ։ Մենք չունենք ծով, այն ինչ ունեն մասսայական տուրիզմ ունեցո երկրները, օրինակ Թայլանդը։ Բայց ունենք այն, ինչ իրենք չունեն»։

Expo Group-ի տնօրենի խոսքով, Հայաստանը լուջ հնարավորություններ ունի գաստրոտուրիզմի, բժշկական տուրիզմի, կրոնական տուրիզմի ասպարեզներում։ «Մենք քրիստոնեությունն առաջինն ընդունած երկիրն ենք, եւ դա իրոք հետաքրքիր է մարդկանց»,- ասել է նա։ Հարցին, թե բացի Գառնի-Գեղարդից ինչ կարող ենք առաջարկել զբոսաշրջիկներին, Վահագն Միրիջանյանը պատասխանել է. «Միանշանակ ունենք։ Հայաստանում կան իրոք շատ տեղեր, ուր զբոսաշրջիկները շատ չեն գնում։ Չճանաչված են, դժվար հասանելի են, հեռու են։ Դրա համար էլ կազմակերպվում են ջիփինգ-տուրեր, էքստրեմալ տուրեր, բայք-տուրեր։ Կամզակերպությունները փորձում են այդկերպ հասանելի դարձնել այդ վայրերը զբոսաշրջիկներին»։

Դիտարկմանը, որ Հայաստանում գները բավական բարձր են հարեւանների համեմատ, նա պատասխանել է. «Համամիտ չեմ, որ թանկ երկիր ենք։ Մենք բավական մրցունակ գներ ունենք, ունենք առաջարկներ շատ մատչելի, միջին եւ բարձր։ Ամեն զբոսաշրջիկ ինքն է ընտրում, թե որ սեգմենտում է ուզում լինել։ Ունենք եւ հոսթելներ, եւ բյուջետային հյուրանոցներ։ Կարելի է վերցնել Booking.com կայքը, համեմատական անցկացնել, վերցնել ստանդարտ 3-աստղանի հյուրանոցներ Երեւանում եւ Թբիլիսիում եւ համեմատենք»։

Նա, օրինակ, նշել է, որ երիտասարդ եւ փոքր բյուջե ունեցող զբոսաշրջիկներին կարելի է Հայաստան ներգրավել հիմնականում էքստրեմալ տուրիզմի համար։

Yerevan expo ցուցահանդեսային համալիրում ապրիլի 20-22-ին միաժամանակ ընթանում է 2 միջազգային ցուցահանդես՝ «In Tour Expo» եւ «SportWay» ցուցահանդեսները:

Այցելելով ցուցահանդեսներ, կարելի կլինի տեղեկանալ, թե որքանո՞վ է զբոսաշրջային Հայաստանը հասանելի եւ մրցունակ միջազգային զբոսաշրջային շուկայում, ի՞նչ նոր ու հետաքրքիր առաջարկներ ակնկալել 2018 թվականին ճանապարհորդելու համար, ի՞նչ մարզաձեւով մարզվել, ի՞նչ մարզահագուստ կրել: «InTour Expo» ցուցահանդեսին մասնակցում են ոլորտի շուրջ 90 ներկայացուցիչներ՝ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Հունաստանից, Չեխիայից, Իրանից, Եգիպտոսից եւ այլ երկրներից: Ցուցահանդեսի շրջանակներում անցկացվելու են թվային մարքեթինգի, գաստրո-տուրիզմի եւ հյուրանոցային բիզնեսը առցանց տիրույթում ներկայացնելու վերաբերյալ սեմինարներ, ինչպես նաեւ զբոսաշրջային ոլորտի նորամուծություններին առնչվող մի շարք շնորհանդեսներ։ Խոսնակների թվում են արտերկրում հաջողության հասած հայ մասնագետներ Մայք Լազիեւը, Արմեն Կալաջյանը, Աննա Մազմանյանը եւ հատուկ հյուր՝ Ալեքսանդր Լապշինը:

Արդեն 5-րդ անգամ անցկացվող «In Tour Expo»-ին զուգահեռ այս տարի առաջին անգամ տեղի է ունենում նաեւ սպորտի ոլորտին նվիրված «SportWay» ցուցահանդեսը:

Ցուցահանդեսների ինֆորմացիոն հովանավորը NEWS.am-ն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բացահայտվել են ռուսաստանցի զբոսաշրջիկների ամենազայրացնող սովորույթները
Բնակարանների ամրագրման Tvil.ru ծառայությունը սոցցանցերում զբոսաշրջիկների եւ հանգստավայրային քաղաքների բնակիչների շրջանում...
Հայկական գինի, պանիրներ եւ գաթա. Հայաստանում փառատոններին զբոսաշրջիկների մեծ ներհոսք է ակնկալվում
Խաչիկ գյուղի գյուղապետ Վարդան Ներսիսյանն, իր հերթին նշեց, որ Գաթայի փառատոնը դրական է ազդում բնակավայրի վրա, քանի որ այստեղ...
Շոտլանդիայում կարող են զբոսաշրջիկների համար հարկ սահմանել
Երկրի իշխանությունները հաշվի կառնեն ամառային թեժ սեզոնին Էդինբուրգում անցկացված հարցման արդյունքները, որոնք ցույց են տվել, որ զբոսաշրջիկների 92%-ը կշարունակի...
Հայտնի է զբոսաշրջիկների կողմից ամենաշատ այցելվող երկիրը
Զբոսաշրջային հոսքն ամենաարագն աճում է Եգիպտոսի դեպքում, 2017 թվականին այն ավելացել է 55 տոկոսով...
2018 թվականի առաջին կիսամյակում Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 41 %-ով
Զբոսաշրջիկներին հիմնականում հետաքրքրում են Արցախի գեղատեսիլ բնությունը, պատմաճարտարապետական հուշարձանները, որոնցից Արտակ Գրիգորյանն առանձացրել է Գանձասարի վանական համալիրը, Նիկոլ Դումանի…
Առաջին կիսամյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն ավելացել է 10,2 տոկոսով. Արծվիկ Մինասյան
Զբոսաշրջիկների 27,1 տոկոսը բաժին է ընկնում ԱՊՀ երկրներին (աճը կազմել է 14,7 տոկոս), 24 տոկոսը բաժին է ընկել ԵՄ երկրներին (աճը՝ 43,3 տոկոս) եւ 49,8 տոկոսը այլ երկրներին է բաժին ընկել...
Partner news