News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 15
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն փորձում է Թուրքիային շանտաժի ենթարկել եւ ապահովել մրցակցային առավելություն՝ սպառնալով պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի հետ Ս-400-ների հարցով գործարքի դեպքում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

Նրա խոսքով՝ մրցակցությունը, մասնավորապես, սպառազինության շուկայում պետք է լինի «ազնիվ, բարեխիղճ, չհիմնվի անօրինական առավելությունների վրա, ինչպիսիք միակողմանի պատժամիջոցներն են։ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ուես Միտչելի հայտարարությունը այն մասին, որ Անկարան պատժամիջոցների ներքո հայտնվելու վտանգին է գնմում Ռուսաստանից Ս-400-ներ գնելու պարագայում՝ Լավրովը շանտաժի փորձի օրինակ է անվանել։

Նա նաեւ հիշեցրել է ՆԱՏՕ քարտուղար Յենս Սթոլթենբերգի հայտարարությունը, որ Ս-400-ների գնման Թուրքիայի որոշումը նրա ազգային որոշումն է։

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news