News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նյու Յորքի իշխանությունները դիտարկում են երկու հայտնի բրոնզե արձանները՝ «Անվախ աղջիկը» (Fearless Girl) եւ «Հարձակվող ցուլը» (Charging Bull) Նյու Յորքի ֆոնդային բորսայի շենքի մոտ տեղափոխելու հնարավորությունը։ Այս մասին ասված է Նյու Յորքի քաղաքապետարանի հայտարարությունում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Քաղաքապետը հայտարարել է, որ մինչեւ 2018 թ․ ավարտը արձանները Նյու Յորքի ֆոնդային բորսայի շենքի մոտ կտեղափոխվեն։ Արձանները գտնվում են Բոուլինգ Գրին պուրակի մոտ։  

Քաղաքապետարանում հավաստիացրել են, որ արձանները կշարունակեն մնալ քաղաքային կյանքի մի մաս։ Քաղաքապետը հայտարարել է, որ տեղափոխումը այցելուների համար կդյուրացնի դրանց հասանելիությունը։

Քաղաքապետարանի մամուլի քարտուղար դե Բլազիո Էրիկ Ֆիլիփսը իր թվիթերյան էջում գրել է․ «Ցուլը գրեթե նույնությամբ կտեղափոխվի եւ լրիվ հնարավոր է, որ կմիավորվի «Անվախ աղջկա» հետ։ Բայց դա հեշտ չէ, անհրաժեշտ կլինի մի քանի իրերի հետ աշխատել։ Յուրաքանչյուրը, ով ստիպված է եղել տեղափոխել 7000-ֆունտանոց արձան, գիտի ինչ նկատի ունեմ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ