News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Քյոլն քաղաքի իշխանությունները կարող են ապամոնտաժել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, որն առանց համապատասխան թույլտվության բացվել էր մի քանի օր առաջ: Այս որոշումը կայացրել է Քյոլնի վարչական դատարանը, հաղորդում է DW-ն:

«Հիշեք Ցեղասպանությունը» նախաձեռնող խմբի ակտիվիստներն ապրիլի 15-ին մեկուկես մետրանոց պողպատե հուշարձանն էին տեղադրել  Քյոլնիի տաճարի մոտակայքում: Եռանկյուն բուրգը պսակված է սրով խոցվաշ բրոնզե նռով: «Այս ցավը վերաբերում է մեզանից յուրաքանչյուրին»,- հայերեն, անգլերեն, գերմաներեն եւ թուրքերեն գրծավ է հուշարձանի վրա:

Ստեղծողները փորձել են դատարանում  հուշարձանի տեղադրման իրավունք ստանալ՝ հիմնավորելով պահանջը նրանով, որ հուշարձանի տեղադրմամբ ապահովվում է քաղաքացիների՝ ազատ կարծիքի արտահայտման հիմնարար իրավունքը: Սակայն դատարանը մերժել էր ակտիվիստների փաստարկները: Դատավորի խոսքով՝ հեղինակները հատուկ հիմքերով հրապարակային կառույցներն օգտագործելու իրավունք չունեն, ընդ որում, նրանք չեն կարող հավակնել նման թույլտվություն ստանալուն: Հուշարձանի ստեղծման իրավունքը չի բխում կարծիքի ազատ արտահայտման իրավունքից, քանի որ այդ իրավունքը չի կարգավորում հուշարձանների տեղադրումը հասարակական վայրերում: Նախաձեռնող խումբը կարող է վիճարկել որոշումը Մյունստերի հողի Գերագույն վարչական դատարանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ