News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 20
Տեսնել լրահոսը

Արցախը բավական հայտնի զբոսաշրջային ուղղություն է դառնում, հատկապես մշակութային զբոսաշրջությունը նախընտրողների համար։  Այդ մասին Երեւանում ընթացող «In Tour Expo» եւ «SportWay» միջազգային ցուցահանդեսին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանը։

Նրա խոսքով, 2017 թվականին արձանագրած 66 տոկոս աճը հենց խոսում է այն մասին, որ Արցախն ունի իրացնելու մեծ պոտենցիալ, զարգացնելու հատկապես մշակութային զբոսաշրջությունը։ «Բացի այդ, մենք ունենք տարբեր ուղղություններ՝ զարգացնելու թե իրադարձային տուրիզմը, թե ագրոտուրիզմը, գաստրոտուրիզմը, եւ արկածային տուրիզմը։ Հենց այս տարվանից կոնկրետ նախագծեր ունենք, որոնք ուղղված են այդ ուղղությունների զարգացմանը։ Արկածային տուրիզմի համար ունենք «Ճանապարհ Շեյլ» կոչվող արցախյան քայլարշավային արահետը, որը ձգվում է մոտ 200 կմ՝ Ծավ գյուղից մինչեւ Հադրութ քաղաք։ Այն ուղղված է հիմնականում քայլարշավներ սիրող զբոսաշրջիկներին»,- նշել  Արտակ Գրիգորյանը։

Նրա խոսքով, իրադարձային տուրիզմի դեպքում Արցախն ունի օրացուցային մեծ փառատոններ, հունիսի 16-ին լինելու է «Արցախֆեստ» փառատոնը, սեպտեմբերին «Արցախվայն» փառատոնը։ «Այսինքն փորձելու ենք զբոսաշրջիկների համար մաքսիմալ հետաքրքիր ուղիներ առաջարկել»,- ասել է նա, իսկ գաստրոտուրիզմի մասով ընդգծել. «Մշակվելու են Արցախի գինու ուղիներ, Արցախում հայտնի կենտրոններում ստեղծվելու են համապատասխան  ենթակառուցվածքներ, եւ մինչեւ 2020 թվականն ունենալու են առաջին զբոսաշրջային պրոդուկտը հենց գինու հետ կապված»։

Զբոսաշրջիկների ամենամեծ հոսքը Արցախ  Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իրանից եւ Լիբանանից են, գներն էլ, Արտակ Գրիգորյանի հավաստմամբ, բավական մրցունակ են։ «Մենք աշխատում ենք գին եւ ծառայություն հարաբերակցությունը հավասարեցնել։ Բացի այդ, պետք է հասկանալ, որ Արցախում զբոսաշրջային սեզոնը բավական կարճ է՝ տարվա մեջ վեց-յոթ ամիս, եւ բիզնեսը ինքն է սկսում ինքնակազմակերպվել՝ առաջարկելով համապատասխան գնային քաղաքականություն։ Չի կարելի ասել, որ Արցախում հանգիստը թանկ հաճույք է։ Երբեմն Հայաստանում ավելի բարձր են գները»,- նկատել է նա։

Հարցին,թ ե Արցախում ինչ են անում երիտասարդ եւ փոքր բյուջեով զբոսաշրջիկներին գրավելու համար, նա պատասխանեց. «Արցախն ունի մեծ պոտենցիալ արկածային զբոսաշրջության զարգացման համար։ Իսկ պոտենցիալի իրացումը սկսել ենք տարբեր նախագծերով։ Լինելու են թե քայլարշավային երթուղիներ, լեռնային հեծանվորդության ուղիներ, ունենալու ենք զիփ-լայն, հուսով ենք՝ մայիսից։ Ունենք իհարկե ձիարշավներ, փորձելու ենք մաքսիմալ կենտրոնացնել ակտիվությունները, այն զբոսաշրջիկների համար, որոնք ունեն քիչ ֆինանսական ռեսուրսներ, բայց մեծ ցանկություն՝ կազմակերպելու իրենց հանգիստը»։

Արցախում այս տարի ակնկալում են զբոսաշրջիկների աճ 35-40 տոկոսի չափով։ Նախորդ տարվա կտրուկ աճից առաջ 2016-ին ապրիլյան պատերազմի հետեւանքով կտրուկ նվազում էր գրանցվել, իսկ, ընդհանրապես, Արցածն ամեն տարի մոտ 30-40 տոկոս աճ է ունենում։

Yerevan expo ցուցահանդեսային համալիրում ապրիլի 20-22-ին միաժամանակ ընթանում է 2 միջազգային ցուցահանդես՝ «In Tour Expo» եւ «SportWay» ցուցահանդեսները:

Այցելելով ցուցահանդեսներ, կարելի կլինի տեղեկանալ, թե որքանո՞վ է զբոսաշրջային Հայաստանը հասանելի եւ մրցունակ միջազգային զբոսաշրջային շուկայում, ի՞նչ նոր ու հետաքրքիր առաջարկներ ակնկալել 2018 թվականին ճանապարհորդելու համար, ի՞նչ մարզաձեւով մարզվել, ի՞նչ մարզահագուստ կրել: «InTour Expo» ցուցահանդեսին մասնակցում են ոլորտի շուրջ 90 ներկայացուցիչներ՝ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Հունաստանից, Չեխիայից, Իրանից, Եգիպտոսից եւ այլ երկրներից: Ցուցահանդեսի շրջանակներում անցկացվելու են թվային մարքեթինգի, գաստրո-տուրիզմի եւ հյուրանոցային բիզնեսը առցանց տիրույթում ներկայացնելու վերաբերյալ սեմինարներ, ինչպես նաեւ զբոսաշրջային ոլորտի նորամուծություններին առնչվող մի շարք շնորհանդեսներ։ Խոսնակների թվում են արտերկրում հաջողության հասած հայ մասնագետներ Մայք Լազիեւը, Արմեն Կալաջյանը, Աննա Մազմանյանը եւ հատուկ հյուր՝ Ալեքսանդր Լապշինը:

Արդեն 5-րդ անգամ անցկացվող «In Tour Expo»-ին զուգահեռ այս տարի առաջին անգամ տեղի է ունենում նաեւ սպորտի ոլորտին նվիրված «SportWay» ցուցահանդեսը:

Ցուցահանդեսների ինֆորմացիոն հովանավորը NEWS.am-ն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2018-ին Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջային ուղեւորությունների թիվը 18 տոկոսով ավելացել է
Հայաստանը ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում օտարերկրյա երկրների շարքում 24-րդ տեղն է զբաղեցրել...
Եգիպտոսը բարձրացնում է երկիրը լքող զբոսաշրջիկների հարկերը
Միջազգային եւ չարթերային ավիաչվերթների ուղեւորների անուղղակի հարկերը կբարձրանան…
Ռուսաստանն անհատույց հիմունքներով 3 մլն դոլար է հատկացրել Հայաստանում գյուղական զբոսաշրջության զարգացման համար
Նախագիծն իրականացվում է տեղացի այն ընտանիքների հետ, որոնք ցանկանում են եւ հնարավորություն ունեն ընդունելու զբոսաշրջիկների…
Թուրքիայի իշխանությունները կոչ են արել Անթալիայի հյուրանոցների սեփականատերերին ավելացնել զբոսաշրջիկների ծախսերը
Քարալօղլուն հիշեցրել է հյուրանոցների սեփականատերերին, որ նրանք պատասխանատու են զբոսաշրջիկների ծախսերի աճի համար. այժմ նրանք պետք է կենտրոնանան «որակյալ հյուրերի վրա»…
2020-ին Վենետիկի մուտքի վճարը կարող է բարձրանալ
Նրա խոսքով՝ մինչեւ մայիսի սկզիբբ իշխանությունները չեն հասցնի փոխադրողների հետ հաստատել գումարների գանձնման համակարգը...
Գիտնականները պատմել են՝ ինչու են լողափերը վտանգավոր զբոսաշրջիկների համար
Որպես կանոն, ճանապարհորդները ծանոթ չեն լողափերին եւ վտանգներին, որոնք նրանց սպառնում են այս կամ այն ջրերում…