News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մանկական սրճարաններն ԱԻ նախարարության ուշադրության կենտրոնում են. անցկացվել է հերթական հակահրդեհային վարժանքը:

Այսօր՝ ապրիլի 20-ին «Մուլտերի աշխարհ» մանկական սրճարանում,  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության կազմակերպմամբ անցկացվել է «Հրդեհի դեպքում կազմակերպության աշխատակիցների եւ այցելուների տարահանումը» թեմայով հատուկ մարտավարական ուսումնավարժություն:

 Միջոցառման նպատակներն էին՝

•ստուգել մանկական սրճարանի անձնակազմի պատրաստվածությունը հրդեհի դեպքում, մինչեւ արձագանքող ուժերի ներկայանալը,

•ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը՝ հրդեհաշիջման, փրկարարական եւ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելիս,

•կատարելագործել սրճարանի անձնակազմի եւ արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը:

Համաձայն վարժանքի սցենարի՝ հրդեհն առաջացել է «Մուլտերի աշխարհ» մանկական սրճարանի խոհանոցում: Աշխատակիցները ձեռնարկել են նախնական հրդեհաշիջման աշխատանքներ, սակայն հրդեհը մարել չի հաջողվել: Հրդեհի տարածման հետեւանքով կան ծխապատ գոտիներ, որտեղ առկա են նաեւ մարդիկ: ԱԻՆ ստորաբաժանումներն, ըստ սցենարի, ուսումնավարժությանը ներգրավում են են պայմանական Բիս 1 կանչով. դեպքի վայր է մեկնում 4 մարտական հաշվարկ:

Ուսումնավարժությանը ներգրավված էին ԱԻՆ ՓԾ Աջափնյակի բաժնի թիվ 1 ՀՓՋ-ից եւ ՀՀՋ-ից մեկական մարտական հաշվարկ, թիվ 7 ՀՓՋ-ից՝ 2 մարտական հաշվարկ: Մարտավարական ուսումնավարժությանը ներգրավված էին նաեւ «Մուլտերի աշխարհ» մանկական սրճարանի անձնակազմը, աշխատակիցները, այցելու երեխաները եւ նրանց ծնողները:

Ինչպես նախորդ վարժանքների ընթացքում, այս անգամ եւս փրկարարներն իրականացրել են մի շարք օպերատիվ գործողություններ՝ հրդեհի հայտնաբերում, աշխատակիցների եւ հաճախորդների ազդարարում, տարահանման փրկարարական եւ հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպում, ահազանգում, ուժերի եւ միջոցների ներգրավվում, օպերատիվ փաստաթղթերի ուսումնասիրում, հրդեհի վայրի հետախուզության անցկացում, իրավիճակի գնահատում, կարգադրություններ հրդեհաշիջման գործողությունների մասին եւ այլն: Իրականացվել են նաեւ հրդեհաշիջման եւ ծխապատ գոտուց երեխաների եւ ծնողների տարահանման աշխատանքներ:

Վարժանքի ավարտին ԱԻՆ Փրկարար ծառայության աշխատակիցները սրճարանի անձնակազմի հետ համատեղ կատարել են մասնագիտական վերլուծություն, արձանագրել բացթողումները: Միաժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ աշխատանքների, ուսումնավարժությունների եւ վերապատրաստման դասընթացների միջոցով շտկել թերությունները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը. դատախազություն
Օրինական ուժի մեջ է մտել Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության հայցադիմումը բավարարելու մասին դատարանի վճիռը…
Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 16։45-ի սահմաններում նշված մասնաճյուղի դիմաց...
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Ապրիլի 19-ին, ժամը 01:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության…
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Ապրիլի 19-ին, ժամը 02:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Ամենաշատ