News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը լրագրողներին հայտնել է, որ Չեխիան առաջիկա ամիսներին  պատվավոր հյուպատոսություն կբացի Երուսաղեմում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում մենք նախատեսում ենք պատվավոր հյուպատոսություն բացել Երուսաղեմում: Մենք քննարկում ենք նաեւ Երուսաղեմում Չեխիայի կենտրոնի բացման հարցը, եթե ստացվի՝ ապա այս տարվա վերջին, որպեսզի համատեղել դա հանրապետության նախագահ Միլոշ Զեմանի՝ Իսրայել կայանալիք այցի հետ»,- ասել է Բաբիշը:

Վարչապետի խոսքով՝ այդ գործողություններով Չեխիան չի խախտի ո՛չ ԵՄ երկրների համատեղ դիրքորոշումը, ո՛չ՝ Երուսաղեմի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ