News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում զբոսաշրջությունը խնդիրներ ունի ենթակառուցվածքների հետ կապված։ Այդ մասին Երեւանում ընթացող «In Tour Expo» եւ «SportWay» միջազգային ցուցահանդեսին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «ԱՆՌԻՎԱ Տուր»-ի հիմնադիր-տնօրեն` Հռիփսիմե Ստամբուլյանը։

Ընկերությունը Հայաստանում AIR CAIRO-ի պաշտոնական ներկայացուցիչն է եւ իրականացնում է ուղիղ թռիչքներ Հայաստանից Եգիպտոս։ «Առհասարակ զբոսաշրջիկներին առաջարկում ենք եւ Եվրոպա, եւ Դուբայ, Շարժա․ պարզապես AIR CAIRO-ի պաշտոնական ներկայացուցիչն ենք եւ ուղիղ չվերթներ իրականացնում ենք դեպի Եգիպտոս»,- նշել է Հռիփսիմե Ստամբուլյանը եւ հավելել. «Մենք բավական մեծ ջանքեր ենք գործադրել, որ հայ զբոսաշրջիկը ստիպված չլինի նորից մեկնել Վրաստան եւ Վրաստանից ճամփորդի։ Պատկերացրեք ամբողջ տարին թռիչքները եղել են լիովին համակցված վիճակում»։

Ընկերությունը զբաղվում է ներգնա տուրիզմով, տարբեր երկրներից ունենում են զբոսաշրջիկներ, համակցված տուրեր անում Հայաստան-Վրաստան ուղղություններով, աշխատում է նաեւ Եգիպտոսից Հայաստան զբոսաշրջիկներ ներգրավելու ուղղությամբ։ «Մենք հիմա մեծ աշխատանքներ ենք իրականացնում Եգիպտոսի դեսպանության, հայ համայնքի հետ։ Եգիպտոսից վիզաների հետ կապված որոշակի խնդիրներ կան, եթե դյուրացման գործընթաց լինի, զբոսաշրջիկների թիվը կավելանա։ Եգիպտոսում, բացի այն, որ 114 մլն-անոց շուկա է, մոտ 20 մլն ղպտիներ կան, որոնք հետաքրքրված են դեպի Հայաստան կրոնական տուրիզմով։ Այս ուղղությամբ բավական մեծ գործ ենք անում, այնտեղից մեր միջոցներով կրոնական հովիվների ենք բերում, որ լավ պատկերացնեն, ավելի մեծ ծավալներով գան Հայաստան»,- նշել է նա։

Հարցին, թե Հայաստանն ինչով է գրավիչ զբոսաշրջիկների համար, Հռիփսիմե Ստամբուլյանը պատասխանել է. «Հայաստանը հետաքրքիր է եւ գաստրոտուրիզմի, եւ ալկոտուրիզմի, եւ արկածային տուրիզմի համար։ Բժշկական տուրիզմի համար են շատ գալիս։ Ատամնաբուժական եւ պլաստիկ վիրաբուժության ծառայությունները Հայաստանում բավական մատչելի են։ Եւ քանի որ չեն մտնում ապահովագրական պոլիսների մեջ, Եվրոպայից, Ռուսաստանից զբոսաշրջիկները հետաքրքրված են։ Ունենք որոշակի ճանաչվածության խնդիր, Հայաստանի ճանաչվածությունը պիտի բարձրացվի, լավ բժիշկներ, մատչելի արժեքներ ունենք»։

Խոսելով գնային քաղաքականության մասին՝ նա նշել է, որ ավիատոմսերի հետ կապված խնդիրներ կան։ «Քանի որ շատ երկրներ ուղիղ թռիչքներ չունենք, ավիատոմսերի արժեքները բավական թանկ են ստացվում։ Խնդիր ունենք ենթակառուցվածքների հետ։ 3, 4-աստղանի, հատկապես բրենդային հյուրանոցների քանակն է քիչ, իսկ դա է երիտասարդ զբոսաշրջիկին գրավելու պայմանը։ Մեզ մոտ հիմնականում 5-աստղանի հյուրանոցներ են, որոնք հասանելի են ավելի քիչ մարդկանց համար»,- ասել է «ԱՆՌԻՏԱ Տուր»-ի տնօրենը։

Նրա խոսքով, միանշանակ խնդիր ունենք երիտասարդ, փոքր բյուջեով զբոսաշրջիկներ ներգրավելու հարցում։ «Վրաստանն այդ առումով ավելի հաջողված է, որովհետեւ ավելի շատ հոսթելներ, 3-աստղանի, 4-աստղանի բրենդային հյուրանոցներ ունի, մենք, ցավոք չունենք։ Եւ մասսայական տուրիզմ զարգացնել, ցավոք չի ստացվի»,- նշել է նա։

Yerevan expo ցուցահանդեսային համալիրում ապրիլի 20-22-ին միաժամանակ ընթանում է 2 միջազգային ցուցահանդես՝ «In Tour Expo» եւ «SportWay» ցուցահանդեսները:

Այցելելով ցուցահանդեսներ, կարելի կլինի տեղեկանալ, թե որքանո՞վ է զբոսաշրջային Հայաստանը հասանելի եւ մրցունակ միջազգային զբոսաշրջային շուկայում, ի՞նչ նոր ու հետաքրքիր առաջարկներ ակնկալել 2018 թվականին ճանապարհորդելու համար, ի՞նչ մարզաձեւով մարզվել, ի՞նչ մարզահագուստ կրել: «InTour Expo» ցուցահանդեսին մասնակցում են ոլորտի շուրջ 90 ներկայացուցիչներ՝ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Հունաստանից, Չեխիայից, Իրանից, Եգիպտոսից եւ այլ երկրներից: Ցուցահանդեսի շրջանակներում անցկացվելու են թվային մարքեթինգի, գաստրո-տուրիզմի եւ հյուրանոցային բիզնեսը առցանց տիրույթում ներկայացնելու վերաբերյալ սեմինարներ, ինչպես նաեւ զբոսաշրջային ոլորտի նորամուծություններին առնչվող մի շարք շնորհանդեսներ։ Խոսնակների թվում են արտերկրում հաջողության հասած հայ մասնագետներ Մայք Լազիեւը, Արմեն Կալաջյանը, Աննա Մազմանյանը եւ հատուկ հյուր՝ Ալեքսանդր Լապշինը:

Արդեն 5-րդ անգամ անցկացվող «In Tour Expo»-ին զուգահեռ այս տարի առաջին անգամ տեղի է ունենում նաեւ սպորտի ոլորտին նվիրված «SportWay» ցուցահանդեսը:

Ցուցահանդեսների ինֆորմացիոն հովանավորը NEWS.am-ն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Ամենաշատ