News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան արտաքսել է ազդեցիկ իսլամական քարոզչի, որի մզկիթը Մարսելում անցյալ տարի ատելության հրահրման մեղադրանքով փակվել էր, հաղորդում է AFP-ն:

Էլ Խադի Դուդին արտաքսվեց իր նախնիների հայրենիք՝ Ալժիր, երբ մարդու իրավունքների Եվրոպական դատարանը մերժեց նրա բողոքարկումը:

Մարսելի ոստիկանությունը իսլամի սալաֆիտական մեկնաբանությամբ Դուդիին իր հեղինակությունն էր համարում:

Դուդիի մզկիթի մի քանի անդամներ կասկածվում են, որ վերջին տարիներին Իրաքում եւ Սիրիայում մարտնչել են ջիհադիստների հետ: ՆԳՆ-ն Դուդիին արտաքսելու որոշումը կայացրել է՝ վերլուծելով 2013 թվականից սկսած իր 25 քարոզները:

Պաշտոնյաները նշել են, որ նրա քարոզները «անհավատների ոչնչացնելու կոչեր» էին պարունակում եւ հրեաներին նկարագրում էին որպես «պիղծ» «խոզերի եւ կապիկների եղբայրներ»: Նրան մեղադրել են նաեւ նրանում, որ նա իր հետեւորդներին հասարակական վայրերում կոչ է արել գոչել «Ալահ աքբար»՝ անհավատներին վախեցնելու» համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ