News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 17
Տեսնել լրահոսը

Թուրքիան համառորեն հրաժարվում է ընդունել իր արյունոտ անցյալը եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին Կիպրոսի խորհրդարանում հայտարարել է հայ համայնքի ներկայացուցիչ, պատգամավոր Վարդգես Մաղդեսյանը:

Մաղդեսյանը շնորհակալություն է հայտնել Կիպրոսին, որը դարձել է առաջին եվրոպական երկրիը՝ 1975 թվականին ընդունելով Հայոց ցեղասպանության ճանաչման մասին խորհրդարանական բանաձեւ, հաղորդում է «Cyprus Mail»-ը:

«Իսկապես անհավատալի է, որ քաղաքակիրթ պետությունները, որոնք, ենթադրվում է, որ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության պաշտպաններ են, շարունակում են զիջել Թուրքիայի ճնշմանը` իր աշխարհաքաղաքական դիրքի եւ գնողունակության պատճառով, ինչը խանգարում է նրանց ճանաչել Հայոց ցեղասպանությունը», - ասել է Մաղդեսյանը:

Նա նշել է, որ ցեղասպանությունը ողբերգություն է, որը ցնցել է այն ժամանակվա քաղաքակիրթ աշխարհը եւ թողել խորը վերքեր: Խոսելով այն մասին, թե ինչու է Թուրքիան այդքան համառորեն հրաժարվում  ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ Գերմանիան ճանաչեց հրեաների Հոլոքոսթը, պատգամավորը նշել է, որ հիմնական պատճառները նման քայլի իրավական հետեւանքներն են եւ դրա ազդեցությունը թուրքական հասարակության վրա:

 «Թուրքիան չի ցանկանում ոչ մի ցենտ վճարել Ցեղասպանությունը  վերապրածներին եւ նրանց սերունդներին, քանի որ անհրաժեշտ կլինի վճարել ոչ միայն հայերին, այլեւ հույներին, ասորիներին եւ, հնարավոր է, քրդերին եւ կիպրոսցիներին», - եզրափակել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայոց ցեղասպանությունը 1.5 մլն մարդու սառնարյուն սպանություն էր. Fox News-ի հաղորդավար
Քենեդին նշել է, որ Թուրքիան ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերը չէ, այլ՝ «կոռումպացված, մահաբեր ռեժիմ, որին պետք է վռնդեն ՆԱՏՕ-ից՝ մարդու իրավունքների ոտնահարման համար»...
Էրդողանը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. The New York Times-ի ընթերցող
Տարիներ շարունակ Թուրքիան դատարկ սպառնալիքների միջոցով վախեցրել և սպառնացել է ԱՄՆ-ի...
Ավստրալիայից սենատոր. Ցեղասպանության սարսափը չի կարող և չպետք է արհամարհվի
Ես վստահ եմ, որ արդարությունը գերակշռում է, և որ, ի վերջո, հայերի համար արդարությունը կհաստատվի...
ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին
Ես համաձայն եմ Թրամփի հետ...
Հայաստանն ու Իսրայելը պետք է բարելավեն հարաբերությունները. ակտիվիստ
Անհրաժեշտ է, որ Իսրայելը պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը...
Նոր Զելանդիայի հայերը երկրի վարչապետին կոչ են արել վերանայել Հայոց ցեղասպանության հարցում դիրքորոշումը
Նոր Զելանդիանի Հայկական ազգային կոմիտեն երկրի վարչապետ Ջասինդա Արդերնին կոչ է արել շտկել Հայոց ցեղասպանության հերքման դիրքորոշումը…
Partner news