News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Հայաստանում «արմենբաշի» չի լինելու։ Այդ մասին Հանրապետության հրապարակում «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքում հայտարարել է ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով, հեղափոխությունը տոտալ մասնակցություն ունի Հայաստանի քաղաքացիների կողմից։ «Շարժման աշխարհագրությունը ընդգրկում է ողջ Հայաստանը՝ Աշոցքից մինչեւ Մեղրի։

Հայաստանի տասնյակ բնակավայրերում տեղի են ունենում անհնազանդության ակցիաներ, շարժումը ընդգրկում է դպրոցներ եւ բուհեր, հիմնարկներ, կոլեկտիվներ։ Դպրոցներում անգամ որոշ տնօրեններ են հանում Սերժ Սարգսյանի նկարը՝ ասելով. «Մեկ ա՝ երեխեքս են հանելու»»,- ասել է նա։

Ըստ Միրզոյանի, ոստիկանական ջոկատներ են ուղարկում դպրոցներ, որ երեխաները դասադուլ չանեն։ «Երեխաներին փորձում են փակել դպրոցում, բայց դա չի ստացվում։ Այսօր, մեզ հասած տեղեկություններով, բուհերում դասի չեն մասնակցել տասնյակ հազարավոր ուսանողներ»,- ասել է նա։

«Մի բարձրաստիճան պաշտոնյա, որի անունը չեմ տա, ինձ մի կողմ քաշեց եւ ասեց՝ ներսում բոլորը ձեզ հետ են։ Միայն թե խնդրում եմ՝ դիմացեք, կանգնեք»,- ասել է Միրզոյանը։

Պատգամավորը նշել է, որ շարժման հետ է նաեւ սփյուռքը։ «Հայաստան ներգաղթ կա, մարդիկ գալիս են այստեղ կանգնելու։ Ովքեր էլ չեն գալիս, ակցիաներ են անում արտերկրում»,- նշել է Միրզոյանը։

Խոսելով իշխանությունից հնչող երկխոսության առաջարկների մասին՝ Միրզոյանն ասել է, որ իրենք պատրաստ են խոսել միայն մեկ թեմայով՝ Սերժ Սարգսյանի եւ իշխանության կապիտուլյացիայի։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ամենաշատ