News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իսրայելի եւ Գազայի հատվածի հետ սահմանին ապրիլի 20-ին պաղեստինցիների եւ Իսրայելի անվտանգության ուժերի միջեւ բախումների արդյունքում երկու մարդ սպանվել է: Գազայի հատվածում պաղեստինցիների բողոքի ակցիաները տեղի են ունենում ավելի քան երեք շաբաթ: Այս ընթացքում իսրայելական զինվորականները գնդակոծել են 36 մարդու: Ուրբաթ  Իսրայելի հետ սահմանի մոտ նորից  մի քանի հազար պաղեստինցիներ են հավաքվել, հայտնում է DW-ն՝ վկայակոչելով AFP-ին:

Ապրիլի սկզբից «Բժիշկներն առանց սահմանի» միջազգային կազմակերպության ներկայացուցիչները հրազենային վնասվածքներից տուժած ավելի քան 500 մարդկանց օգնություն են տրամադրել: Խոսքը «լուրջ եւ ծանր» վնասվածքների մասին է, նշում է կազմակերպության աշխատակիցները:

Մարտի 30-ին մոտ 20 հազար պաղեստինցի դուրս է եկել «Վերադարձի մեծ օր» բողոքի ակցիային: Պաղեստինցիների բողոքի ակցիաները կտեւեն մինչեւ մայիսի կեսերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ