News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մեղադրական եզրակացությամբ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է ուղարկվել  2018 թվականի մարտի 10-ի երեկոյան Երեւան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում, ՀՀ կենտրոնական բանկի դիմաց «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով կատարված մահվան ելքով վրաերթի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

Նշված դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում 2018 թվականի մարտի 10-ին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի, 244-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

2018 թվականի մարտի 13-ին, որպես վրաերթ կատարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչություն է ներկայացել Երեւան քաղաքի Հաղթանակ թաղամասի բնակիչ, 1992թ.-ին ծնված Ժ. Վ.-ն: Նույն օրը նա ձերբակալվել է եւ կասկածյալի դատավարական կարգավիճակում տվել խոստովանական ցուցմունք:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար փաստական տվյալների համակցությամբ հիմնավորվել է, որ Ժ.Վ-ն 2018 թվականի մարտի 10-ին՝ ժամը 20:55-ի սահմաններում, իրեն վստահված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով, երկու ուղեւորով, երթեւեկել է Երեւան քաղաքի Վ.Սարգսյան փողոցով՝ Մ. Խորենացի փողոցի կողմից դեպի Հանրապետության հրապարակի ուղղությամբ:

Այդ ընթացքում ավտոմեքենան վարել է երթեւեկելի կենտրոնական գոտով, շուրջ 60կմ/ժ արագությամբ, մոտակա լույսերը միացված վիճակում: Չհասած Վ. Սարգսյան եւ Դեղատան փողոցների խաչմերուկին՝ նա կատարել է ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում,  այսինքն չի զիջել խաչմերուկից հետո գտնվող, չկարգավորվող հետիոտնային անցումներով երթեւեկելի մասը հանգիստ քայլերով հատող հետիոտն Մարիա Գրիգորյանին: Դրա հետեւանքով ավտոմեքենայի առջեւի ձախ մասով վրաերթի է ենթարկել վերջինիս, անզգուշությամբ նրան պատճառել է մահ, որից հետո թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը եւ հեռացել:

2018 թվականի մարտի 26-ին Ժ. Վ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 244-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

2018 թվականի ապրիլի 20-ին նախաքննություն իրականացրած քննիչի կողմից ստացվել է քրական գործով մեղադրական եզրակացությունը, որը  հաստատվել է գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից եւ ուղարկվել ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ