News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վերջին օրերին Երեւան քաղաքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ բազմաթիվ խաղաղ ցուցարարներ բերման են ենթարկվել Երեւան քաղաքի ոստիկանական բաժանմունքներ:

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորները այցելել են Երեւան քաղաքի ոստիկանական բաժանմունքներ եւ ձերբակալված անձանց պահման վայրեր: Մենք արձանագրում ենք, որ.

խաղաղ ցուցարարներին բերման ենթարկելու բազմաթիվ դեպքերում ոստիկանության ներկայացուցիչների կողմից դրսեւորվում է ոչ իրավաչափ եւ ակնհայտ բռնի վերաբերմունք,

վարույթների ընթացքում խախտվում են ցուցարարների անձնական ազատության, արդար դատաքննության, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի, անձնական կյանքի հարգանքի, անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու, միավորումների եւ արտահայտվելու ազատությունների, խտրականությունից զերծ լինելու իրավունքները,

բազմաթիվ ցուցարարներ բռնության են ենթարկվում քաղաքացիական հագուստով անհայտ անձանց կողմից, ինչը շատ դեպքերում տեղի է ունենում ոստիկանության լուռ ներկայությամբ,

խաղաղ ցույցերի ժամանակ առանձին անձինք ցուցաբերում են ակնհայտ սադրիչ գործելակերպ, ինչը անուշադրության է մատնվում ոստիկանության ներկայացուցիչների կողմից,

առանց պետհամարանիշների բազմաթիվ մեքենաներ կասկածելի կերպով ներգրավված են այս գործընթացի մեջ՝ ոստիկանության թողտվության պայմաններում,

ակնհայտ սադրանքներով աչքի ընկած անձանց նկատմամբ դեռեւս չեն հարուցվել քրեական գործեր եւ ոչ ոք չի ենթարկվել պատասխանատվության,

այս օրերին լրագրողների կողմից ամենաթեժ կետերում կատարվող 24-ժամյա պրոֆեսիոնալ աշխատանքը եւս, շատ հաճախ, պարունակում է բավական մեծ ռիսկեր: Ոստիկանների եւ քաղաքացիական հագուստով անձանց կողմից բռնության են ենթարկվել լրագրողներ, խոչընդոտվել է լրագրողների մասնագիտական գործունեությունը:

Մենք մեր մտահոգությունն ենք հայտնում վերոնշյալ իրողությունների առնչությամբ եւ պահանջում ենք ՀՀ դատախազությունից, Ոստիկանությունից եւ Քննչական կոմիտեից, անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ խաղաղ ցուցարարների եւ լրագրողների իրավունքները խախտած, նրանց նկատմամբ բռնություն գործադրած բոլոր անձանց հայտնաբերման եւ պատասխանատվության ենթարկելու համար:

Եվս մեկ անգամ շեշտում ենք, որ մենք մեր համերաշխությունն ենք հայտնում խաղաղ ցուցարարների՝ սեփական պահանջները ոչ բռնի պայքարի միջոցով իրացնելու իրավունքի նկատմամբ: Մենք ուշի ուշով հետեւում ենք տեղի ունեցող գործընթացներին եւ արձագանքելու ենք յուրաքանչյուր բռնության դեպքի՝ թույլ չտալով խախտել ՀՀ քաղաքացիների սահմանադրական եւ բնական իրավունքներն ու ազատությունները»,- ասվում է հայտարարության մեջ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ամենաշատ