News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի կառավարությունը մտադիր է 8-ամյա աղջկա խմբակային բռնաբարության եւ սպանության համազգային  ֆոնին երեխաներին բռնաբարողների համար մահապատժի ենթարկելու հնարավորությունը քննարկել, հաղորդում է AFP-ն:

Կառավարությունը Գերագույն դատարանին տեղեկացրել է, որ Արդարադատության նախարարությունը ակտիվորեն քննարկում է մահապատժի ներդրման հնարավորությունը՝ որպես սեռական հանցագործություններից երեխաների պաշտպանության մասին օրենքում լրացուցիչ հոդված: Նախարարությունը առաջարկում է համապատասխան փոփոխություն կատարել այս օրենքում:

Անցյալ շաբաթ Կանանց հարցերով նախարարը կոչ էր արել մահապատիժ ներդնել երեխաների բռնաբարության համար: Նրա խոսքով՝ նախարարությունը մտադիր է 12 տարին չլրացած երեխաների բռնաբարողների դեմ բարձրագույն միջոցի մասին օրենքում պահանջել փոփոխություն կատարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ