News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արտերկրում բնակվող մեր հայրենակիցներն էլ ունեն իրենց Հայրենիքում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ կարծիք հայտնելու իրավունք։ Այդ մասին «Առավոտ» թերթին ասել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով վերջին օրերին արտերկրում մեր դիվանագիտական ներկայացուցչությունների առջեւ ցույցեր կազմակերպելու փաստերը։

«Այնուամենայնիվ, չեմ կարծում, որ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններ ներխուժելը,  դրանց աշխատանքը խոչընդոտելը, սեփական Հայրենիքի ներկայացուցչությունները վարկաբեկելու փորձերը եւ դրանք առցանց ցուցադրելը կարելի է համարել հայրենասիրության դրսեւորում: Համոզված եմ, որ կարծիք արտահայտելու քաղաքակիրթ ձեւեր կան»,- ասել է նախարարը։

Դիտարկմանը, թե բողոքի ակցիաները հայտնվել են միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում, նախարարը պատասխանել է. «Միջազգային կառույցներն ու մեր գործընկեր երկրները լավագույնս տեղեկացված են Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, առաջին հերթին, քանի որ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման բարեփոխումներն իրականացվել են նրանց հետ համագործակցությամբ: Այն ինչ այս ուղղությամբ իրագործվել է հատկապես վերջին տասնամյակում կասկածի տեղ չի թողնում, որ Հայաստանում հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտում արձանագրված առաջընթացը կայուն եւ անդառնալի է»։

Ըստ Նալբանդյանի, այդ համագործակցության արդյունքում է նաեւ, որ սահմանադրական բարեփոխումները եւ նախորդ տարի Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններն արժանացան միջազգային կառույցների հիմնականում բավական դրական գնահատականների: «Հենց դրանց արդյունքում է, որ Հայաստանն անցում է կատարել խորհրդարանական կառավարման համակարգին: Մեր երկրում ազատորեն իրականացվող երթերն ու ցույցերը անհնար կլիներ պատկերացնել առանց վերջին տարիների հետեւողական ու շարունակական բարեփոխումների կյանքի կոչման։

Գուցե այդքան էլ ճիշտ չէ զուգահեռներ անցկացնել, այնուամենայնիվ, որո՞նք են այն երկրները, ուր կարող է հանդուրժելի համարվել տեւական ժամանակով քաղաքացիների ազատ տեղաշարժի խոչընդոտումը, կրթօջախներ, պետական հիմնարկներ եւ այլ հաստատություններ ներխուժելու փորձերը, նրանց բնականոն աշխատանքի խաթարումը, հանրային ու մասնավոր գույքի վնասումը, հասարակական կարգի խախտումը  եւ այլն: Հստակ է, որ իրավապահների գործողություններն այս օրերին ոչ թե զուտ համարժեք են եղել, այլեւ շատ դեպքերում` նաեւ առավել քան զսպված: Իրավապահ մարմինների կողմից հասարակական կարգը պահպանելուն ուղղված միջազգային չափանիշներին համապատասխան արհեստավարժ, համարժեք գործողությունները նաեւ ԵԱՀԿ-ի եւ գործընկեր այլ կառույցների հետ տարիների համագործակցության արդյունք են»,- նշել է Նալբանդյանը:

Նա արձանագրել է, որ միջազգային մամուլով բավական արձագանք եղել է։ «Եվ դա բնական է: Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն անմիջապես ու առանց խոչընդոտների սփռվում են մեր երկրում ազատորեն գործող ինչպես տեղական, այնպես էլ միջազգային լրատվական գործակալությունների միջոցով: Սա էլ է կարեւոր ցուցանիշ: Կամ վերցնենք համացանցի ու սոցիալական ցանցերի ազատ գործունեությունը, Հայաստանում աշխույժ քաղաքացիական հասարակության առկայությունը, որը ձեւավորվել է հենց վերջին տարիներին: Այս ամենը հնարավոր է դարձել Հայաստանի կողմից հետեւողականորեն իրականացվող քաղաքականության շնորհիվ եւ բազմիցս արժանացել է մեր միջազգային գործընկերների գնահատանքին: Հիմնարար ազատությունների հարգումը, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդումը, գործուն քաղհասարակության առկայությունը, խոսքի, հավաքների ազատությունը Հայաստանի ձեռքբերումներից են»,- նշել է Նալբանդյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ամենաշատ