News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Այն բոլոր բարեփոխումները, որը մենք նախատեսել ենք, եւ այն տնտեսական թրենդը, որ ունենք, պետք է մաքսիմալ օգտագործել, որպեսզի գանք տրամաբանական ավարտի: «Արմենիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսելով իր պատասխանատվության ոլորտների մասին՝ ասել է Հայաստանի առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ նոր կառավարության կազմում համակարգելու է տնտեսական բլոկն ու տարածքային զարգացումը:

«Այս կարգավիճակը որոշակի առավելություններ ունի, ազատության աստիճան ունի, քանի որ մենք շատ նախագծեր ունենք մեր հարեւան երկրների հետ, որտեղ շատ հաճախ ներկայությունը պարտադիր է, բայց քո կարգավիճակը թույլ չի տալիս այդքան հաճախ գնալ, ավելի հասցեական ներդրողների հետ աշխատել»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Նա ներկայացրել է Ազգային վիճակագրական ծառայության թվերի մասին. երեք ամսվա կտրվածքով 10.6% տնտեսական աճ ունենք, ինչը, ըստ Կարապետյանի, շատ ավելի բարձր է, քան միջինը աշխարհում:

«Ես շատ լավ հասկանում եւ գիտակցում եմ, որ մեր շատ քաղաքացիները դա չեն զգում, բայց պետք է ֆիքսենք, որ միակ ճանապարհը ռեգուլյար միջինից բարձր տնտեսական աճ ապահովելն է»,- հավելել է նա:

Նա նաեւ հավաստել է. շարունակվելու են այն ծրագրերը, որոնց մասին խոսել է ե՛ւ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, ե՛ւ դրանից հետո՝ որպես վարչապետ. «Մենք մոտ ժամանակներս կառավարության նոր ծրագրով դա կֆիքսենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ