News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը դատական հայց է ներկայացրել Ռուսաստանի կառավարության, Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի եւ WikiLeaks ինտերնետային ռեսուրսի դեմ՝ մեղադրելով նրանց ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների ժամանակ հանցավոր դավադրության կազմակերպման մեջ: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:

Մանհեթենի դաշնային դատարանում ներկայացված դատական հայցում նշվում է, որ Թրամփի քարոզարշավի բարձրաստիճան ներկայացուցիչները Ռուսաստանի կառավարության եւ «ռազմական հետախուզության գործակալության» հետ դավադրություն են կազմակերպել, որպեսզի խոչընդոտեն դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի հաղթանակին, այդ թվում, Դեմոկրատական կուսակցության սերվերները խափանելու միջոցով: Հայցում նշվում է, որ Թրամփի նախընտրական թիմը «ուրախությամբ ողջունել է Ռուսաստանի աջակցությունը» 2016 ընտրություններում եւ Թրամփի շտաբի դեմ «ռեկետի»  մեղադրանքներ են ներկայացվում:

Միեւնույն ժամանակ, ԱՄՆ-ի ներկայիս նախագահը հայցում որպես պատասխանող կողմ չի նշվում:  Այնտեղ նշվում են նրա փեսայի եւ Սպիտակ տան ներկայիս ավագ խորհրդական Ջարեդ Քուշների, նախագահի Դոնալդ Թրամփ կրտսեր որդու, Թրամփ նախընտրական շտաբի նախկին ղեկավար Պոլ Մանաֆորտի, նրա կրտսեր գործընկեր Ռիչարդ Գեյթսի եւ հանրապետական թեկնածուի շտաբի ավագ ղեկավարներից մեկի՝ Ռոջեր Սթոունի անունը, հաղորդում է BBC-ն:

Բացի այդ, փաստաթղթում հիշատակվում են միջազգային հարցերով խորհրդական Ջորջ Պապադոպուլոսը, Էմին եւ Արաս Աղալարովները եւ Լոնդոնի պրոֆեսոր Ջոզեֆ Միֆսուդը:

Դատական հայցը ներկայացվել է նաեւ Ռուսաստանի Գլխավոր շտաբի գլխավոր վարչության դեմ, որը մեղադրվում է համակարգիչների խափաման  մեջ, նրա կողմից ստեղծված Guccifer 2.0 օգտագործողի նկատմամբ:

Անցյալ տարի ԱՄՆ հետախուզության չորս գործակալությունները հանդես եկան հայտարարությամբ, որ Ռուսաստանը հովանավորել է Դեմոկրատական կուսակցությանն առնչվող հասարակական կազմակերպությունների համակարգիչների խափանումը, ինչպես նաեւ 2016 թվականի քարոզարշավի ընթացքում միջամտության այլ գործողություններ է կատարել:

Հաքերները տարածել են Դեմոկրատական կուսակցության ներքին հաղորդագրությունները, իսկ WikiLeaks- ը հազարավոր նամակներ է թողարկել, որոնցից մի քանիսը Քլինթոնին վատ  լույսի ներքո են ներկայացրել:

Աղալարովների փաստաբան Սքոթ Բալբերրը «ՌԻԱ Նովոստիին» հատնել է, որ ԱՄՆ Դեմոկրատական Կուսակցության հայցն իր հաճախորդների դեմ «անհիմն» է, եւ նրանք կապված չեն ամերիկյան ընտրություններում որեւէ հաքերային հարձակումների եւ ազդեցության հետ: Նրա խոսքով, Աղալարովները «կապ չունեն հաքերների ենթադրյալ հարձակումների հետ, նրանք ոչ մի կապ չունեն ամերիկյան ընտրությունների վրա ազդելու փորձերի հետ»: Բալբերը նշել է, որ իրենք այս հայցի համար պատասխան կպատրաստեն եւ ներկայումս քննարկվում են հնարավոր տարբերակները:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ