Ամերիկյան «Սմոլվիլ» հեռուստասերիալի աստղ Էլիսոն Մաքը սեքս թրաֆիքինգի մեղադրանքով դատարանի առջեւ կհայտնվի, հաղորդում է AP-ն:
Մեղադրական կողմը պնդում է, որ 35-ամյա աստղը Քիթ Ռանիերի հետ անտեղյակ կանանց հավաքագրել է պաշտամունքային NXIVM խմբի մեջ: Կանայք սեռական շահագործման զոհեր են դարձել: Նրանց ստիպել են սեքսով զբաղվել աղանդի ղեկավար Քիթ Ռանիերի հետ: Ավելին՝ նրանց կամքին հակառակ մարմինների վրա Ռանիելի անվան եւ ազգանվան սկզբնատառերով դրոշ են արել: