News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ամեն տարի ապրիլի երրորդ շաբաթ օրը կրկեսային համայնքը ու այդ զարմանահրաշ արվեստի սիրահարները նշում են մի արտասովոր ուրախ տոն՝ Կրկեսի միջազգային օրը:

Այս տոնի նպատակն է ցույց տալ կրկեսն իր ամբողջ գեղեցկությամբ ու այս արվեստի երկրպագուներին ուրախացնել նոր ծրագրերով ու ներկայացումներով, ինչպես նաեւ արժանին մատուցել մշակույթի մեջ կրկեսային արվեստի ավանդին։

2009-ին այս տոնը հիմնելու նախաձեռնողներն են եղել Եվրոպական կրկեսային ասոցիացիան ու Կրկեսի համաշխարհային ֆեդերացիան, որը գործում է Մոնակոյի արքայադուստր Ստեֆանիայի բարձր հովանու ներքո։ Այդ ժամանակ Եվրոպական կրկեսային ասոցիացիայի նախագահ Ուրս Փիլսը ու արքայադուստր Ստեֆանիան բոլոր կրկեսներին առաջարկել էին աջակցել Կրկեսի միջազգային օր հիմնելու նախաձեռնությունը, որը առաջին անգամ նշվել է 2010-ին ու այդ ժամանակվանից դարձել է ամենամյա տոն շատ երկրների համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ