News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ՌԾՈՒ ավիակիր հարվածային խումբը (ԱՀԽ)՝ Harry Truman ատոմային ավիակրի ղեկավարությամբ, սկսել է իրականացնել իր առաջադրանքները Միջերկրական ծովում։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, ասվում է ԱՄՆ ՌԾՈՒ հայտարարության մեջ, որը ուրբաթ է տարածվել։

Հայտարարության մեջ չի ճշգրտվում խմբի առաջադրանքների նպատակը, նաեւ անհայտ է, թե երբ է ԱՀԽ-ն ը ուղեւորվելու Պարսից ծոցի շրջան, ինչպես պլանավորված է։ Միաժամանակ մեջբերվում է փոխծովակալ Լիզա Ֆրանկետիի խոսքը, որը Նեապոլում գտնվող ԱՄՆ ՌԾՈՒ 6-րդ նավատորմի հրամանատարն է․ «Տվյալ հարվածային խմբի ներկայությունը այս կարեւոր տարածաշրջանում արտահայտում է մեր հանձնառությունը Եվրոպայի ու Աֆրիկայի անվտանգության, ազատության ու բարգավաճման ապահովմանը»։

Harry Truman-ը Normandy հրթիռային կրեյսերի ու չորս հածանավերի ուղեկցությամբ ապրիլի 11-ին հեռացել է Նորֆոլք նավահանգստից ու ուղեւորվել Մերձավոր արեւելք։ ՌԾՈՒ ներկայացուցիչ, լեյտենանտ Կլո Մորգանի խոսքով՝ ԱՀԽ-ն գործելու է ԱՄՆ ՌԾՈՒ 6-րդ ու 5-րդ նավատորմերի օպերատիվ պատասխանատվության գոտիներում։ 5-րդ նավատորմի պատասխանատվության գոտին ընդգրկում է Հնդկական օվկիանոսի արեւմտյան մասն ու Պարսից ծոցը։

Ենթադրվում է, որ հետագայում ավիակրին կմիանան եւս երկու ավիակիրներ։ Harry Truman-ի վրա կա 90 օդանավ ու ուղղաթիռ, իսկ ամբողջ ԱՀԽ կազմում ավելի քան 6․5 զինծառայող կա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ