News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԿԺԴՀ-ն միանում է միջազգային ջանքերին, որոնք ուղղված են միջուկային փորձարկումների ամբողջական դադարեցմանը։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը՝ Կորեայի Աշխատանքային կուսակցության ԿԿ լիագումար նիստի արդյունքներով։

«Միջուկային փորձարկումների դադարեցումը գլոբալ միջուկային զինաթափման կարեւոր գոծընթաց է, ու ԿԺԴՀ-ն միանում է միջազգային ջանքերին, որոնք ուղղված են միջուկային փորձարկումների ամբողջական դադարեցմանը», -ասվում է հաղորդագրության մեջ։

Կիմ Չեն Ընը նաեւ հավելել է, որ ԿԺԴՀ-ն այլ երկրների չի փոխանցի միջուկային զենք ու տեխնոլոգիաներ՝ սոցիալիստական տնտեսության զարգացման նոր ռազմավարության համաձայն, որը նախատեսում է հրաժարում միջուկային փորձարկումների անցկացումից ու բալիստիկ հրթիռների արձակումից։

«Մենք երբեք չենք օգտագործի միջուկային զենք, եթե մեր երկրի դեմ չլինեն միջուկային սպառնալիքներ կամ սադրանքներ։ Ամեն դեպքում մենք միջուկային զենք ու տեխնոլոգիաներ այլ երկրների չենք փոխանցի։ Մենք կկենտրոնացնենք բոլոր ջանքերը ուժեղ սոցիալիստական տնտեսության ստեղծման ու երկրի մարդկային եւ նյութական ռեսուրսների համախմբման վրա, որպեսզի կտրուկ բարձրացնենք մարդկանց կենսամակարդակը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կիմ Չեն Ընը հավելել է, որ իրենք մտադիր են աշխուժացնել երկխոսությունը համաշխարհային համայնքի հետ՝ Կորեական թերակղզում խաղաղության պաշտպանության համար։

ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփը Կիմ Չեն Ընի հայտարարությունը գնահատել է, որպես շատ դրական նորություն։

«Հյուսիսային Կորեան համաձայնելէ դադարեցնել բոլոր միջուկային փորձարկումները ու փակել փորձարկումների համար նախատեսված իր հրաձգարանը։ Դա շատ լավ նորություն է Հյուսիսային Կորեայի ու ամբողջ աշխարհի համար՝ մեծ առաջընթաց է։ Անհամբերությամբ սպասում եմ Կիմ Չեն Ընի հետ հանդիպմանը»,- գրել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ