News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Heinz ֆիրման կետչուպից ու մայոնեզից նոր սոուս կարտադրի ՝ «Մայոչուպ» անվանումով, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ, փոխանցում է «Վեդոմոստին»։

Սպասվում է, որ այն խանութներում կհայտնվի մինչեւ 2018-ի վերջը։ Սոուսի գինը կսկսվի 2․98 դոլարից։ «Մենք գիտենք, որ մարդիկ մայոնեզն ու կետչուպը տարիներ շարունակ խառնել են իրար»,- ասել է ընկերության մարքեթինգի գծով տնօրեն Նիկոլ Կուլվիցկին։

Ապրիլի սկզբին Heinz-ը Twitter-ում նախաձեռնել էր քվեարկություն «Ուզո՞ւմ եք խանութներում «Մայոչուպ» հայտնվի» հարցով։ Ընկերությունը խոստացել է , որ եթե ավելի քան 500 հազար մարդ «կողմ» քվեարկի՝ ապա նման սոուս կհայտնվի ԱՄՆ-ում ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ