News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի իշխանությունները ողջունել են Պանամայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Կարակասի հետ հարաբերությունները վերականգնելու հետաքրքրվածության մասին։ Այս մասին հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ես պատրաստ եմ զիջումների գնալ բոլոր այն բարդ որոշումների հարցում, որոնք ես ստիպված եմ եղել կամ ինձ ստիպել են կայացնել հանուն Վենեսուելայի շահերի պաշտպանության»,-ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։

Անցած շաբաթ Պանաման հայտարարել էր Վենեսուելայում իր դեսպանին հետ կանչելու մասին եւ Բոլիվարյան Հանրապետությունից էլ պահանջել էր նման քայլ կատարել։ Այսպես Պանաման արձագանքել էր Վենեսուելայի կառավարության որոշմանը 90 օրով դադարեցնել տնտեսական եւ ֆինանսական հարաբերությունները Պանամայի 46 իրավաբանական եւ 22 ֆիզիկական անձանց հետ։

Ավելի վաղ Պանամայի կապիտալի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման եւ զանգվածային ոչնչացման զենքի տարածման դեմ պայքարի ազգային հանձնաժողովը հրապարակել էր «բարձր ռիսկի» խմբի մեջ մտնող վենեսուելացիների ցուցակը։ Պանամայի իշխանությունների կարծիքով՝ Կարակասի որոշումն այս որոշման պատասխան քայլն է եղել։

Վենեսուելայի իշխանությունները հետ են կանչելՊանամայի իրենց դեսպանին, ինչպես նաեւ 90 օրով դադարեցրել պանամական Copa Airlines ավիաընկերության չվերթները իրենց երկիր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ