Ապրիլի 21-ին, ժամը 06:22-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 15 շենքի բնակարաններից մեկի գազի բալոնից առկա է արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՀՀ ԱԻՆ Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:
Է. Մ.-ին պատկանող թիվ 36 տան խոհանոցում 3 կգ-ոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք, ինչի հետեւանքով հրդեհ է բռնկվել: Տուժածներ չկան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:36-ին, մարվել՝ 06:37-ին: