News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Աշխարհահռչակ երաժիշտ, System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը չի ժամանի Հայաստան՝ բողոքի ակցիաներին մասնակցելու, փոխարենը երգ է նվիրել պայքարող երիտասարդությանը։

«Թվում է, թե Հայաստանում իմ ներկայության հարցը մեծ իրարանցում է առաջացրել։ Ներողություն եմ խնդրում դրա համար, թեեւ իսկապես ոչինչ չեմ կարող անել։ Փողոցի երիտասարդներն են միայն, որոնց ես վստահում եմ Հայաստանի ապագան, եւ միայն իմ կայքերից կարող եք հավաստի իմանալ իմ գործողությունների մասին»,- գրել է նա Facebook սոցիալական ցանցում։

Իսկ իր տեսաուղերձում նա նշել է. «Ցանկանում եմ շնորհավորել Ձեզ Հայաստանի պատմության մեջ մինչ օրս ամենահաջող քաղաքացիական անհնազանդության քարոզարշավի համար:

Այս շարժումը իսկական է եւ այն լիովին ձերն է եւ պետք է մնա այդպիսին, զերծ իրենց շահը հետապնդող կասկածելի ուժերից։ Պետք է իմանաք, որ Սփյուռքում բոլորը ձեզ աջակցում են, նույնիսկ նրանք, ովքեր լինելով տարբեր կազմակերպություններում, որոշ պատճառներով դեմ են ձեր ջանքերին, բայց ներքուստ նրանք նույնպես ձեզ աջակցում են։ Մենք ապշած ենք ձեր առաքինությամբ, խաղաղասիրությամբ եւ հանդուրժողականությամբ։ Ես տեսնում եմ սերը ձեր աչքերի մեջ եւ ձեր սրտերում եւ ձեր դեմքերի ժպիտները, ինչպես ես արդեն տեսել էի երբ մենք 2015 թ-ին բեմից ելույթ ունեցանք System of a Down-ի հետ: Ես տեսնում եմ այն նաեւ ձեր բողոքի ցույցերում։ Սա յուրահատուկ բան է Հայաստանի համար, սա նոր մշակութային հեղափոխություն է, եւ դա է այսօր իսկական հեղափոխությունը Հայաստանում: Դուք փոխել եք ձեր մշակույթը, եւ դրա շնորհիվ արդեն հաղթել եք։ Դուք հասկացել եք, որ այս մշակույթի փոփոխությունը, այս մշակութային զարթոնքը եւ արդարության պահանջը մարդու հիմնական իրավունքներն են:

Իսկ այժմ ես ունեմ մի քանի խորհուրդ, եթե թույլ տաք։

Առաջին - հեռու մնալ «գունավոր հեղափոխության» տերմինաբանությունից, քանզի այն ընդհանրացվում է Արեւելք /Արեվմուտք առճակատման հետ։ Մեր պայքարը Արեւելքին կամ Արեւմուտքին կողմ կամ դեմ լինելը չէ, այլ այն արդարության եւ առաջադիմական փոփոխության համար է: Մենք չենք ուզում որեւէ կայսրության վասալ պետությունը լինել, մեզ պետք են լավ հարաբերություններ բոլորի հետ:

Երկրորդ - Ձեր պահանջները կոնկրետացրեք: Առաջարկում եմ պահանջել, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն հրաժարական տա վարչապետի պաշտոնից, այլ նաեւ հրաժարվի իր կուսակցության առաջնորդը լինելուց: Այնուհետեւ ես կպահանջեի բարեփոխումների փաթեթ, որը կզբաղվեր այն բոլոր անարդարություններով, որոնք մեզ հայտնի են` կոռուպցիա, շրջակա միջավայրի աղտոտում, եւ այլ բաներ, ներկայացնելով հստակ ժամանակահատված նոր կառավարությանը դրանք իրականացնելու համար։ Եթե բարեփոխումները տեղի չեն ունենում, ապա ես ամսաթիվ կնաշանակեի ապագա նոր բողոքի ցույցերի համար, այս անգամ պահանջելով խորհրդարանի հրաժարականը եւ նոր խորհրդարանական ընտրություններ:

Երրորդ - Շարունակեք ձեր խաղաղ դիմադրությունը, խուսափեք սադրիչների թակարդներից, նրանք կստանան իրենց անարդարությունը, երբ նրանց ղեկավարները մի օր կազատվեն աշխատանքից, եւ նրանք ստիպված կլինեն գալ ձեր մոտ աշխատանք խնդրելու համար: Շարունակեք լինել ճկուն, արդար, անկեղծ եւ սիրող, շարունակեք ոստիկանության հետ վարվել եղբայրների եւ քույրերի պես, քանի որ նրանք այդիսին են իրականում։ 2015-ին Էլեկտրիկ Երեւանի բողոքի ընթացքում ես այնքան ոգեշնչված էի, որ գրեցի «Էլեկտրիկ Երեւան» երգը: Ես շուտով այն պատշաճ կերպով կթողարկեմ։ Այժմ, ես ձեր համար կկատարեմ մի փոքրիկ հատված երգի ցուցադրական տարբերակից: Ես սա նվիրում եմ ձեզ բոլորիդ Հայաստանում։ Սիրում եմ Ձեզ»,- ասել է Թանկյանը։

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իր պայմանները իշխանությանը

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ամենաշատ