News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Շվեդիայի թագավորական ընտանիքը եւ վարչապետ Ստեֆան Լեւենը ցավակցություն են հայտնել 28-ամյա շվեդ երաժիշտ Avicii-ի մահվան կապակցությամբ, հայտնում է շվեդական SVT հեռուստաալիքը։

Ապրիլի 20-ին Avicii ստեղծագործական անվամբ հայտնի  շվեդ կատարող եւ երաժշտական պրոդյուսեր Թիմ Բերլինգի մամուլի քարտուղարը հաստատել է նրա մահվան լուրը։

«Մենք պատիվ ենք ունեցել նրա հետ ծանոթանալ եւ հիանալ նրանով ինչպես նկարիչ, այնպես էլ հրաշալի մարդ, ինչպիսին նա էր։ Նա մեր հարսանիքն անմոռանալի դարձրեց իր զարմանահրաշ երաժշտությամբ։ Ցավակցում ենք նրա ընտանիքին»,-նշել է գահաժառանգի եղբայր, արքայազն Կարլ Ֆիլիպը եւ նրա կինը Սոֆյան։  

Շվեդիայի վարչապետը նշել է, որ Avicii-ն «Շվեդիայի խոշորագույն երաժիշտներից մեկն էր»։

Մահվան պատճառը հայտնի չէ։

Ավելի վաղ Hollywood Reporter-ը գրել էր, որ 2012 թ․Բերլինգի մոտ ախտորոշվել էր սուր պանկրեատիտ՝ մասամբ սպիրտային խմիչքների չարաշահման հետ կապված։

Բրիտանական Sun-ը, իր հերթին, մատնանշում է, որ 2014 թ․Avicii-ն ստիպված է եղել դադար առնել, որ վերականգնվի որդանման ելունի եւ  լեղապարկի հեռացումից հետո։

Ամերիկյան Billboard-ը հավելել է, որ նրան պետք է վիրահատեին, բայց պրոդյուսերը պնդել է, որ Avicii-ն շարունակի True սկավառակի վրա աշխատել։  

Avicii-ն ծնվել է 1989 թ․եւ մասնագիտական կարիերան սկսել 2006թ․։ Նա հռչակվել է 2010թ․ շնորհիվ My Feelings for You, Seek Bromance, Blessed եւ Levels սինգլների։ Նրա դեբյուտային ալբոմը թողարկվել է 2013 թվականին, այնտեղ ներառվել է նաեւ հայտնի Wake Me Up երգը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ