News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ հանրապետականները կպատասխանեն դեմոկրատների դատական հայցին։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում։

Ուրբաթ ամերիկյան Դեմոկրատական կուսակցությունը դատի է տվել Ռուսաստանի կառավարությանը, Գլխավոր հետախուզական վարչությանը, ձեռնարկատերեր հայր եւ որդի Ագալարովներին,  WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին, ինչպես նաեւ Թրամփի ընտրական շտաբին, այդ թվում՝ Թրամփի փեսային՝ Ջարեդ Քուշներին։ Հայցը կապված է 2015 եւ 2016 թվականների հաքերային հարձակումների եւ դեմոկրատներին վնաս հասցնելու նպատակով դավադրության ենթադրությունների հետ։  

«Մի քիչ առաջ լսեցի, որ դեմոկրատ- օբստրուկցիոնիստները դատի են տվել շտաբին։ Սա կարող է լավ նորություն լինել այն առումով, որ մենք այժմ պատասխան կտանք DNC (դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտե) սերվերներին, որոնք նրանք հրաժարվել են փոխանցել Հետախուզությունների դաշնային բյուրոյին, Ուենդի Վասերման-Շուլցի սերվերներին եւ այն փաստաթղթերին, որոնք Պակիստանից առեղծվածային մարդու մոտ էին եւ Քլինթոնի էլեկտրոնային նամակներին»,-գրել է Թրամփը իր թվիթերյան էջում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ