News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի պաշտպանության նախարարներ Ջեյմս Մետիսը եւ Իցունորի Օնոդերան ընդգծել են ԱՄՆ-ի, Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի միջեւ համագործակցության կարեւորությունը Հյուսիսային Կորեայի վրա առավելագույն ռազմական ճնշումն ապահովելու համար։ Այս մասին նշված է Պենտագոնի կայքում նախարարների հանդիպման արդյունքների մասին հաղորդագրությունում։

Այնտեղ նշվում է, որ կողմերը քննարկել են ամերկա-ճապոնական հարաբերությունների հետագա ամրապնդումը եւ ընդգծել են Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի աճող դերը Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգության հարցում։

Հիշեցնենք, որ շաբաթ օրը Կիմ Չեն Ընը Կորեայի աշխատավորական կուսակցության Կենտրոնական կոմիտեի լիագումար նիստի ամփոփման ժամանակ հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան դադարեցնում է միջուկային փորձարկումները եւ միանում է միջուկային զինաթափման համաշխարհային գործընթացին սոցիալիստական տնտեսության կառուցման իր նոր ռազմավարությանը համապատասխան։

Օնոդերան հայտարարել է, որ Ճապոնիայի եւ դաշնակիցների համար ժամանակը չէ թուլացնել Հյուսիսային Կորեայի վրա գործադրվող ճնշումը։ Ճապոնիայի ֆինանսների նախարար Տարո Ասոն էլ հայտարարել է, որ Փհենյանի մտադրությունները պետք է մանրակրկիտ ուսումնասիրվեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ