News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) փորձագետներն առ այսօր հասանելիություն չեն ստացել քիմիական հարձակման իրականացման վայրին։ Այս մասին ասված է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակված հայտարարությունում։

Սա, Ֆրանսիայի ԱԳՆ-ի կարծիքով, վկայում է քիմիական զենքի օգտագործման փաստը թաքցնելու փորձի մասին։ «Լրիվ, անհապաղ եւ անարգել հասանելիություն պետք է տրամադրվի Քիմիական զենքի արգելման կազմակերպության խմբին, որի շուրջ մենք միշտ պնդել ենք»,-նշված է հայտարարությունում։

Ֆրանսիայի ԱԳՆ-ում նշել են, որ այս ընթացքում, երբ ՔԶԱԿ փորձագետները չունեն հասանելիություն հարձակման վայրին, ռուսական իշխանությունները հակասական հայտարարություններ եւ միջադեպի տարբերակներ են տարածում։

Ֆրանսիան վստահ է քիմիական հարձակման մեջ պաշտոնական Դամասկոսի մասնակցության շուրջ։

Հիշեցնենք, որ Արեւելյան Ղուտա շրջանի Դումա քաղաքում քիմիական հարձակման մասին հաղորդագրությունները տարածվեցին ապրիլի 7-ին։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ այդ հարձակման զոհ է դարձել 50 մարդ, շուրջ 500-ն էլ տուժել են։ Մեկ շաբաթ անց ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան հրթիռային հարվածներ հասցրեցին Սիրիային քիմիական զենքի օգտագործման համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ