News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II շաբաթ օրը իր 92-ամյակը նշում է երաժշտական համերգ այցելությամբ։ Այս մասին հայտնել են Բուկինհեմյան պալատի մամուլի ծառայությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Երեկոյան նա ներկա կլինի համերգին, որը հեռուստատեսությամբ կհեռարձակվի»,-ասել է գործակալության զրուցակիցը՝ պատմելով, որ Ալբերտ հոլի բեմ դուրս կգան Սթինգը, Շեգգին, Թոմ Ջոնսը, Քրեյգ Դեվիդը, Քեյլի Մինոուգը եւ այլ կատարողներ։

The Daily Telegraph-ի փոխանցմամբ՝ Սթինգը կասկած է հայտնել, որ Ջամայկայից ռեգգի կատարող Շեգգի հետ վերջին ստեղծագործական համագործակցությունը համապատասխանում է թագուհու երաժշտական նախընտրություններին։

Համերգից բացի թագուհու ծննդյան օրվա ծրագրի այլ մանրամասներ մամուլի ծառայությունում չեն հայտնել։

Նշենք, որ ապրիլի 21-ը թագուհու իսկական ծննդյան տարեդարձն է, որն ավանդաբար առանց հատուկ հանդիսավորության է նշվում։ Պաշտոնական ծննդյան տարեդարձն մեծ հանդիսավորությամբ նշվում է հունիսի երկրորդ շաբաթ օրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ