News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միությունը, Հանրապետության բոլոր երկրապահները, Արցախյան ազատամարտի մասնակիցները, 5-րդ լեգենդար բրիգադի մարտիկները, երիտասարդ, պատանի երկրապահներն անհանգստացած են մեր երկրում վերջին տասնօրյակում ձեւավորված իրավիճակով:

ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի կոչում ասվում է.

«Երկրապահի համար կարեւորագույն խնդիրը հայ ազգի, Հայաստանի Հանրապետության, հայկական Արցախ պետության անվտանգության ապահովումն է: Երկրապահը եղել է հայոց բանակի հիմքն ու հենասյունը, երկրապահը կարողացել է ժամանակին իր վրա վերցնել թուրք ազերու պարտադրած պատերազմն ու ե՛ւ կռվել է, ե՛ւ կանոնավոր, պետական բանակ ստեղծել: Երկրապահը պետականության ստեղծման ակունքներում է կանգնած եւ հետագայում էլ անկախության, տարածքային ամբողջականության, անվտանգության երաշխավորող հիմնական գործոններից է եղել:

Երկրապահի հենքով ստեղծված հայկական կանոնավոր բանակը կարողացավ մեզ պատերազմ պարտադրած թուրքին հրադադար պարտադրել: Արցախի, Հայաստանի սահմանների պաշտպանության, մեր տարածքների ազատագրման համար մղված մարտերում բազում մարտական ընկերներ ենք կորցրել: Մեզ համար թանկ է նրանց արյունը, եւ մենք իրավունք չունենք կորցնելու այն արժեքները, այն ձեռքբերումները, որ նվաճվել են հազարավոր երկրապահների արյամբ, տասնյակհազարավորների առողջության գնով:

Երկրապահը բազում անգամներ հայտարարել է եւ հիմա էլ կրկնում ենք՝ Երեւանը Ֆիզուլին չէ, որ վերածենք ուսումնական հրաձգարանի, պալիգոնի: Հայաստանի ներսում մենք թշնամիներ չունենք: Թշնամին սահմանից այն կողմ է եւ թշնամին այդ ամեն վայրկյան սպասում է հայկական կողմի զգոնության կորստին, սպասում է, որ մեր երկրում խառնակ վիճակ ստեղծվի, որպեսզի նոր ապրիլյան պատերազմ հրահրի: Մենք իրավունք չունենք լինելու անմիաբան, իրավունք չունենք քաղաքական հարցերը լուծել օրինախախտումների միջոցով:

Ինքնին հասկանալի է, որ երկրում կան բազում չկարգավորված խնդիրներ, սոցիալական պրոբլեմներ: Հասկանալի է, երբ հանրության մեջ կան իրենց վիճակից, կենցաղից դժգոհ մարդիկ, սակայն, հիմնահարցերի լուծման միակ քաղաքակիրթ ճանապարհն առողջ երկխոսությունն է:

Երկրապահը ողջունում է երկխոսություն սկսելու՝ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պատրաստակամությունը: Երկրապահը հերթական անգամ ընդգծում է որ թե՛ հանրահավաքների մասնակիցները, թե՛ ոստիկանները մեր ժողովուրդն են, բոլորս եղբայրներ, քույրեր ենք եւ պետք է ամեն գնով բացառենք միմյանց նկատմամբ ատելությունը:

Երկրապահը կոչ է անում քաղաքական բանավեճի կողմերին՝ «Քայլ արա» շարժմանը եւ ՀՀ իշխանությանն անհապաղ, առանց նախապայմանների սկսել բանակցություններ, որի արդյունքում կլիցքաթափվի քաղաքական շիկացած մթնոլորտը»,- ասվում է հայտարարության մեջ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ամենաշատ