Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի բնակիչներն այսօր՝ ապրիլի 21-ին, վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում՝ միանալով «Իմ քայլը» նախաձեռնությանը:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ էջմիածինցիները շրջում են քաղաքի փողոցներով, կոչեր հնչեցնում եւ պահանջում միանալ իրենց: Բողոքի երթը հսկում են մեծ թվով ոստիկաններ:
Նշենք, որ վաղ առավոտից ցուցարարները մի քանի ուղղություններով երթ են անում մայրաքաղաքի տարբեր թաղամասերում: Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երթն իրականացվում է Նոր Նորքում: Այժմ ցուցարարները պատգամավորի հետ շրջում են Նոր Նորքի զանգվածներով եւ կոչ անում քաղաքացիներին միանալ իրենց: