News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավար Սթիվեն Մնուչինը կոչ է արել Արժույթի միջազգային հիմնադրամին ավելի ակտիվ դեր ստանձնել երկրների պարտքերի ծանրաբեռնվածությունը կարգավորելու հարցում՝ նշելով, որ այնպիսի «ոչ թափանցիկ վարկատուները, ինչպիսին Չինաստանն է, ապակայունացնում են փոխառությունների շուկան։ Այսպիսի հայտարարություն Մնուչինը արել է ԱՄՀ-ի գարնանային հանդիման ժամանակ։

Մնուչինի խոսքով՝ նման փոխառություննները խնդիրներ են ստեղծում պարտապան երկրների պարտքի վերաձեւակերպման հարցում: «ԱՄՀ-ն կարող է վճռորոշ դեր խաղալ այս հարցում այդ երկրների հետ կանոնավոր եւ հուսալի փոխգործակցության միջոցով»,-նշել է նա։

Նշենք, որ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային հարցով վեճ է ընթանում։ Դրանք սկսել են այն բանից հետո, երբ մարտին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց չինական ապրանքների նկատմամբ տարեկան 50 մլրդ դոլար արժողությամբ մաքսատուրքեր սահմանելու մտադրության մասին։ Չինաստանը հայտարարել է պատասխան միջոցների մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ