News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ռազմաօդային ուժերի 10-2043 համարով ռազմավարական RQ-4B Global Hawk անօդաչու թռչող սարքը երկար թռիչք է իրականացրել Մուրմանսկի շրջանի մոտ։ Այս մասին վկայում են արեւմտյան ավիացիոն ռեսուրսների մոնիտորինգային տվյալները, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

Նրանց տվյալներով՝ ծանր ամերիկյան անօդաչուն Իտալիայի Սիցիլիա կղզում տեղակայված Սիգոնելա ավիաբազայից դուրս է եկել դեռ ուրբաթ, մի քանի ժամ անցկացրել է Բարենցի ծովի ափերի մոտ եւ միայն շաբաթ առավոտյան է վերադարձել բազա։

Այս տեսակի ռազմավարական անօդաչուներն ունակ են օդում գտնվել 30 ժամ եւ թռչել 18 հազար մետր բարձրության վրա, կանոնավոր կերպով օգտագործվում են Կալինինգրադի, Լենինգրադի եւ Պսկովի շրջանների, Ղրիմի ափերի եւ Կրասնոդարի երկրամասի, ինչպես նաեւ ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի տարածքների հետախուզության համար:

Արեւմտյան դիտորդները նշում են, որ ապրիլի 14-ի գիշերը ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Բրիտանիայի կողմից Սիրիայի ուղղությամբ հարվածներ իրականացնելուց առաջ հենց այս ամերիկյան անօդաչուներն են օգտագործվել ռուսական Հմեյմիմ ավիաբազան եւ Տարտուս  նավահանգիստի տարածքի հետախուզության համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ