News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Նոր սերնդի Land Rover Defender-ը կունենա պիկապ տարբերակ, հայտնում է Autonews.ru-ն։  

Այս ավտոմեքենան ընկերությունը դիտարկում է որպես Model X-ի մրցակից։ Մեքենան կներկայացվի 2020 թվականին։ Նորույթը կվաճառվի Եվրոպայում եւ ԱՄՆ-ում։ Չի բացառվում նաեւ մեքենայի մատակարարումը Հարավային Ամերիկա եւ Աֆրիկա։

Պիկապը կկառուցվի Defender բազայի վրա՝ երկարացված անվադողային հիմքով։ Մեքենայի շարժիչային գամմայի մեջ կմտնեն բենզինային եւ դիզելային 2,0-լիտրանոց Ingenium շարքի շարժիչներ։ Պիկապի արտադրությունը Սլովակիայի գործարանում կիրականացվի։

Ներկայումս Land Rover-ը սկսել է ճանապարհային փորձարկումների ենթարկել նոր սերնդի Defender-ը։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ մեքենան կկառուցեն ալյումինե ճարտարապետությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ