News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Չեխիան շատ հայտնի զբոսաշրջային ուղղություն է բազմաթիվ հայերի համար։ Այս տարի, սակայն, մուտքի արտոնագրի տրամադրման մերժումները անցած տարվա համեմատ զգալիորեն աճել են։ Այս մասին NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում նշել է չեխական Saxana տուրօպերատորի տնօրեն Օլենա Ռիակովսկան։

Նրա խոսքով՝ իրենց ընկերությունը Հայաստանի հետ աշխատում է արդեն 5 տարի եւ այս տարի վիզաների խնդիրը նկատելիորեն սրվել է՝ շատ զբոսաշրջիկների մերժում են առանց ինչ-որ պատճառի, ընդ որում՝ այդ միտումը նկատել են նաեւ այլ տուրօպերատորներ, որոնք աշխատում են Եվրոպայի երկրների հետ։

«Կան, իհարկե, մարդիկ, որոնք առանց խնդրի ստանում են վիզա, բայց եթե համեմատենք վերջին 5 տարվա տվյալները, ապա կարելի է նկատել, որ  մերժումների թիվն աճել է։ Մեր գործընկերներից շատերը եւս բախվել են այս խնդրին»,-նշել է Օլենա Ռիակովսկան։

Նա հավելել է, որ օրերս իրենք գործընկերների հետ նախատեսում են հանդիպել Հայաստանում Չեխիայի դեսպանի հետ եւ ի թիվս այլ հարցերի բարձրացնել նաեւ վիզաների հարցը։

«Հույս ունենք, որ այս խնդիրը կլուծվի եւ մեր հյուպատոսությունը կաջակցի Չեխիայում զբոսաշրջության զարգացմանը»,- ասել է Ռիակովսկան։

Հայ զբոսաշրջիկները, նրա հավաստմամբ, սիրում են Չեխիան եւ շատերը մի քանի անգամ վերադառնում են այս երկիր։ Նրանց գրավում է ճարտարապետությունը, Չեխիայի բնությունը, նրա հանգիստ, ռիթմիկ կյանքը:

«Չեխիան Եվրոպայի ամենաանվտանգ երկրներից է, իսկ ժողովուրդն ընկերասեր է, հանգիստ։ Ոստիկանությունը Չեխիայում ոչ միայն ձեր պաշտպանն է, այլ նաեւ ընկերը։ Ցանկացած զբոսաշրջիկ կարող է ոստիկանին դիմել ցանկացած հարցով, նույնիսկ ուղղակի հարցնելու համար ինչպես ինչ-որ տեղ գնալ»,-հայտնել է Օլենա Ռիակովսկան։

Չեխիա ուղեւորության արժեքը, նրա փոխանցմամբ, կախված է սեզոնից, ավիատոմսի գնից եւ հյուրանոցից։ Ուղիղ չվերթները, որպես կանոն, թանկ են, իսկ հինգաստղանի հյուրանոցում մնալը մի քանի անգամ թանկ կարժենա, քան հոսթելում։ Այսպես թե այնպես, նրա խոսքով,  ամեն մեկը կարող է իր գրպանին համապատասխան տուր գտնել․«Մեկ շաբաթ տեւող տուրը Չեխիա կարող է 200 եվրո արժենալ՝ չհաշված ավիատոմսի գինը, վիզան եւ ապահովագրությունը»։

Yerevan expo ցուցահանդեսային համալիրում ապրիլի 20-22-ին միաժամանակ ընթանում է 2 միջազգային ցուցահանդես՝ «In Tour Expo» եւ «SportWay» ցուցահանդեսները:

Այցելելով ցուցահանդեսներ, կարելի կլինի տեղեկանալ, թե որքանո՞վ է զբոսաշրջային Հայաստանը հասանելի եւ մրցունակ միջազգային զբոսաշրջային շուկայում, ի՞նչ նոր ու հետաքրքիր առաջարկներ ակնկալել 2018 թվականին ճանապարհորդելու համար, ի՞նչ մարզաձեւով մարզվել, ի՞նչ մարզահագուստ կրել: «InTour Expo» ցուցահանդեսին մասնակցում են ոլորտի շուրջ 90 ներկայացուցիչներ՝ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Հունաստանից, Չեխիայից, Իրանից, Եգիպտոսից եւ այլ երկրներից: Ցուցահանդեսի շրջանակներում անցկացվելու են թվային մարքեթինգի, գաստրո-տուրիզմի եւ հյուրանոցային բիզնեսը առցանց տիրույթում ներկայացնելու վերաբերյալ սեմինարներ, ինչպես նաեւ զբոսաշրջային ոլորտի նորամուծություններին առնչվող մի շարք շնորհանդեսներ։ Խոսնակների թվում են արտերկրում հաջողության հասած հայ մասնագետներ Մայք Լազիեւը, Արմեն Կալաջյանը, Աննա Մազմանյանը եւ հատուկ հյուր՝ Ալեքսանդր Լապշինը:

Արդեն 5-րդ անգամ անցկացվող «In Tour Expo»-ին զուգահեռ այս տարի առաջին անգամ տեղի է ունենում նաեւ սպորտի ոլորտին նվիրված «SportWay» ցուցահանդեսը:

Ցուցահանդեսների ինֆորմացիոն հովանավորը NEWS.am-ն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Կիոտոյում կարգելվի զբոսաշրջիկների մուտքը մի քանի շրջաններ՝ գեյշաների նկատմամբ ոտնձգությունների պատճառով
Արգելքն ուժի մեջ կմտնի հաջորդ ամսից...
Ռուսական տուրօպերատորները հայտել են դեպի Հայաստան տուրերի արժեքը
Շրջագայությունների արժեքը պարզել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան …
Հայ-եգիպտական երկկողմ հարաբերություններում դինամիկ զարգացում է ապրում զբոսաշրջությունը. Փաշինյանը՝ աս-Սիսիին
Հայաստան կատարած Ձեր այցից հետո նկատելի է դարձել Հայաստանի նկատմամբ...
Ամենաշատ