News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանում արկածային տուրիզմի պահանջարկը տարեցտարի մեծանում է։ Այդ մասին Երեւանում ընթացող «In Tour Expo» եւ «SportWay» միջազգային ցուցահանդեսին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Լեռ տուր» եւ «Լեգիոն» փեյթնբոլ ակումբ կազմակերպությունների վաճառքի մենեջեր Էդուարդ Միրզոյանը։

«Մեր կազմակերպությունն առաջարկում է այլընտրանքային տուրիզմի ամենահետաքրքիր տարբերակներից երկուսը։ Մեկը փեյնթբոլի խաղերի կազմակերպումն է, որն իրենից ներկայացնում է սպորտային զենքերով մրցումներ ամբողջովին անվտանգ գնդակներով։ Այսինքն, մեծ հաշվով, սա համարվում է զենքով մրցույթ, սակայն բոլորովին անվտանգ պայմաններում։ Իսկ «Լեռ տուրը» հանդիսանում է ջիփինգի եւ էքստրեմալ տուրիզմի կազմակերպություն եւ թե ներսի թե դրսի զբոսաշրջիկներին առաջարկում է վայելել էքստրիմի հաճույքը օֆֆրոդ արշավների ժամանակ եւ զգալ ադրենալինի մեծ չափաբաժին մեր կողմից առաջարկվող մեքենաների վարման ընթացքում»,- նշել է Միրզոյանը։

Նրա խոսքով, փեյնբոլի ակումբն արդեն 10 տարի է՝ գործում է։ «Կազմակերպության գործունեության ակտիվությունը տարեցտարի մեծանում է, այսինքն մեծանում է տուրիզմի այս տեսակի պահանջարկը։ Քանի որ տուրիստական կազմակերպությունների հետ համագործակցությունը եւս բարձր մակարդակի վրա է գտնվում, կարող ենք արձանագրել, որ տարեցտարի 20-30 տոկոս աճ ենք գրանցում զբոսաշրջիկների առումով»,- նշել է նա։

Էդուարդ Միրզոյանի խոսքով, մինչեւ վերջին տարիները հիմնականում զբոսաշրջիկներ էին օգտվում իրենց ծառայություններից, սակայն վերջին տարիներին միտում է նկատվում նաեւ հայերի մասնակցության առումով, մասնավորապես IT կազմակերպությունների ակտիվությունն է մեծ։ «Քանի որ փեյնբոլի մրցաշարը համարվում է սեզոնային մրցաշար, այսինքն ոչ բոլոր եղանակային պայմաններում է հնարավոր կազմակերպել մրցաշար, դեռ սեզոնը չի բացվել, բայց ապրիլ ամսին ունեցել ենք 4-5 մրցաշար, իսկ հաջորդ ամիսների համար ունենք պատվերներ մրցաշարի կազմակերպման համար»,- նշել է«Լեռ տուր» եւ «Լեգիոն» փեյթնբոլ ակումբ կազմակերպությունների վաճառքի մենեջերը։

Yerevan expo ցուցահանդեսային համալիրում ապրիլի 20-22-ին միաժամանակ ընթանում է 2 միջազգային ցուցահանդես՝ «In Tour Expo» եւ «SportWay» ցուցահանդեսները:

Այցելելով ցուցահանդեսներ, կարելի կլինի տեղեկանալ, թե որքանո՞վ է զբոսաշրջային Հայաստանը հասանելի եւ մրցունակ միջազգային զբոսաշրջային շուկայում, ի՞նչ նոր ու հետաքրքիր առաջարկներ ակնկալել 2018 թվականին ճանապարհորդելու համար, ի՞նչ մարզաձեւով մարզվել, ի՞նչ մարզահագուստ կրել: «InTour Expo» ցուցահանդեսին մասնակցում են ոլորտի շուրջ 90 ներկայացուցիչներ՝ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Հունաստանից, Չեխիայից, Իրանից, Եգիպտոսից եւ այլ երկրներից: Ցուցահանդեսի շրջանակներում անցկացվելու են թվային մարքեթինգի, գաստրո-տուրիզմի եւ հյուրանոցային բիզնեսը առցանց տիրույթում ներկայացնելու վերաբերյալ սեմինարներ, ինչպես նաեւ զբոսաշրջային ոլորտի նորամուծություններին առնչվող մի շարք շնորհանդեսներ։ Խոսնակների թվում են արտերկրում հաջողության հասած հայ մասնագետներ Մայք Լազիեւը, Արմեն Կալաջյանը, Աննա Մազմանյանը եւ հատուկ հյուր՝ Ալեքսանդր Լապշինը:

Արդեն 5-րդ անգամ անցկացվող «In Tour Expo»-ին զուգահեռ այս տարի առաջին անգամ տեղի է ունենում նաեւ սպորտի ոլորտին նվիրված «SportWay» ցուցահանդեսը:

Ցուցահանդեսների ինֆորմացիոն հովանավորը NEWS.am-ն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Ամենաշատ