News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայությունը կանխել է ահաբեկչությունների շարք Ստավրոպոլում, որոնք ծրագրում էր իրականացնել «Իսլամական պետության» կողմնակիցը, հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ հանցագործը «Իսլամական պետություն» խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիին հավատարմության երդում է տվել։ Ուժայինների տվյալներով՝ նա ծրագրում էր «ռեզոնանսային ահաբեկչական գործողություններ իրականացնել հրազենային զենքի եւ ինքնաշեն պայթուցիկների կիրառմամբ»։

«Ահաբեկչական գործողությունների օբյեկտները պիտի դառնային Ստավրոպոլի երկրամասի կառավարության եւ անվտանգության տարածքային մարմնի շենքերը»,-նշել են գերատեսչությունում։

Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հայտնել էր, որ նախորդ տարի ուժայինները կանխել են 25 ահաբեկչություն, եւս 4-ը ահաբեկիչներին հաջողվել է իրականացնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ