News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը նաեւ «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահն է։

Այսօր նա հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Այս օրերին բոլորիս ուշադրության կենտրոնում են Երեւանում տեղի ունեցող իրադարձությունները։ Խաղաղ հավաքների ազատությունն այն հիմնարար իրավունքն է, որի վրա  հիմնված են ժողովրդավարական բոլոր համակարգերը:

Խաղաղ ցույցեր եւ երթեր անցկացնելու, իր կարծիքն ու տեսլականը ներկայացնելու իրավունք ունի մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի: Սակայն այդ իրավունքի իրացումը պետք է իրականացվի օրենքի սահմաններում եւ չպետք է ուղեկցվի այլոց իրավունքների խախտմամբ։ Վերջին օրերին ծավալվող իրադարձությունները խորը մտահոգության տեղիք են տալիս։

Բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում գտնվող Հայրենիքի համար անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով ներքաղաքական կյանքում ստեղծված լարված իրավիճակի միակ հանգուցալումը զսպվածության, հանդուրժողականության եւ փոխադարձ հարգանքի ցուցաբերումն է։

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգման նախաշեմին կոչ ենք անում քաղաքական գործընթացի շահագրգիռ մասնակիցներին՝ մտահոգող բոլոր հարցերը քննարկել երկխոսության միջոցով, երկխոսությունն այլընտրանք չի կարող ունենալ»:

Իսկ սոցիալական ցանցերում տեսագրություն է հայտնվել, թե ինչպես է Ալեքսանյանը՝ իր կողմնակիցների հետ, հարվածում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բողոքի ակցիա անող մի վարորդի։

Թեժ իրավիճակ Էջմիածին-Երեւան ճանապարհին. այստեղ է նաեւ Առաքել Մովսիսյանը

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ամենաշատ