News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հունաստան ուղեւորությունն ամենաթանկը կարժենա այսպես կոչված «թանկ սեզոնին»՝ հուլիսին եւ օգոստոսին: Մյուս ամիսներին բոլոր հնարավորությունները կան շատ ավելի մատչելի տուրեր գտնելու համար: Սակայն դրա մասին պետք է նախապես մտածել՝  ճանապարհորդությունից մի քանի ամիս առաջ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռուսաստանում եւ ԱՊՀ-ում Հունաստանի ազգային զբոսաշրջային կազմակերպության ներկայացուցչության տնօրեն Պոլիկարպոս Էֆստատիուն:

Նրա խոսքով՝ այսպես կոչված «էժան սեզոնի» ընթացքում Հայաստանից դեպի Հունաստան 7 օրվա համար 400-500 եվրոյով, ներառյալ ավիատոմսը տուրիստական փաթեթներ է հնարավոր գտնել: «Թանկ սեզոնին» այդ թվերը կրկնապատկվում են եւ նույնիսկ եռապատկվում են: Ճիշտ է, զբոսաշրջային փաթեթի արժեքը կախված է ոչ միայն սեզոնից, այլեւ նրանից, թե որ հյուրանոցում է մտադիր մնալ զբոսաշրջիկը եւ որ ավիաընկերության չվերթով է ցանկանում մեկնել:

Նրա խոսքով՝ եթե զբոսաշրջիկը ցանկանում է հնարավորինս մատչելի տուրը գտնել, նա պետք է ճանապարհորդությունւց 5-6 ամիս առաջ  սկսի որունումները:

Էֆստատիուն հիշեցրել է, որ Հունաստանում մոտ 10 հազար կղզի կա, որոնցից յուրաքանչյուրը տարբերվում է խոհանոցով, բնությամբ, անգամ ավանդույթներով եւ բարքերով: Յուրաքանչյուրի այցելությունը յուրօրինակ փորձ է զբոսաշրջիկի համար: Հետաքրքիր է նաեւ այն, որ Հունաստանում մեծ հաջողությամբ հնությունները ժամանակակից շինությունների հետ են համադրվում:

Հիշեցնենք, որ Yerevan expo ցուցադրական կենտրոնում ապրիլի 20-22-ը միաժամանակ անցկացվում են երկու միջազգային ցուցահանդեսներ՝ «In Tour Expo» եւ «SportWay», որոնք ներկայացնում են, թե որքան մարտչելի եւ մրցունակ է Հայաստանը համաշխարհայիյն զբոսաշրջային շուկայում եւ ինչով այն կարող է զարմացնել զբոսաշրջիկներին 2018-ին:

 «InTour Expo»-ին մասնակցում են 90 ներկայացուցիչներ՝ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Չեխիայից, Իրանից, Եգիպտոսից եւ այլ երկրներից:

Ցուցադրության շրջանակում անցկացվում են սեմինարներ՝ թվային մարքեթինգի, հյուրանոցային զբոսաշրջության մասին: Բանախոսների թվում են Մայք Լազիեւը, Արմեն Քալաջյանը, Աննա Մազմանյանը, ինչպես նաեւ հատուկ հյուր Ալեքսանդր Լապշինը:

Ցուցահանդեսների տեղեկատվական հովանավորն է NEWS.amգործակալությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Կիոտոյում կարգելվի զբոսաշրջիկների մուտքը մի քանի շրջաններ՝ գեյշաների նկատմամբ ոտնձգությունների պատճառով
Արգելքն ուժի մեջ կմտնի հաջորդ ամսից...
Ռուսական տուրօպերատորները հայտել են դեպի Հայաստան տուրերի արժեքը
Շրջագայությունների արժեքը պարզել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան …
Հայ-եգիպտական երկկողմ հարաբերություններում դինամիկ զարգացում է ապրում զբոսաշրջությունը. Փաշինյանը՝ աս-Սիսիին
Հայաստան կատարած Ձեր այցից հետո նկատելի է դարձել Հայաստանի նկատմամբ...
Ամենաշատ