News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գերմանիան ողջունում է միջուկային եւ բալիստիկ փորձարկումների դադարեցման վերաբերյալ ԿԺԴՀ առաջնորդի հայտարարությունը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը` այն ճիշտ ուղղությամբ քայլ անվանելով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին »:

«Ես ողջունում եմ այս հայտարարությունը, որպես ճիշտ ուղղությամբ արված քայլ», -  նախարարության հայտարարության մեջ նշել է  Գերմանիայի արտաքին գործերի նախարարը:

Նա ավելացրել է, որ «Հյուսիսային Կորեայի լիակատար ապամիջուկայնացման նպատակով լուրջ քաղաքական գործընթաց սկսելու համար անհրաժեշտ է, որ Փհենյանը կոնկրետ քայլեր ձեռնարկի եւ լիովին բացի իր միջուկային եւ հրթիռային ծրագերը ստուգումներ անցկացնելու համար»:

Մաասը ընդգծել է, որ այս պահանջը «համապատասխանում է միջազգային հանրության ակնկալիքներին»:

Շաբաթ ԿԺԴՀ-ն հռչակել է նոր ռազմավարական ուղի՝ հրաժարվելով հետագա միջուկային եւ հրթիռային փորձարկումներից՝ բացառապես երկրի տնտեսության զարգացման վրա կենտրոնանալու համար:

Ապրիլի 20-ին Փհենյանում կայացած Կորեայի Աշխատավորական կուսակցության Կենտրոնական կոմիտեի պլենումի որոշումների համաձայն ապրիլի 21-ից Փհենյանը դադարեցնում է բոլոր միջուկային փորձարկումները եւ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների արձակումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ