News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

TCI Research գիտահետազոտողական գործակալության հարցումը ցույց է տվել, որ ֆիլմերի եւ սերիալների ազդեցությունը արտացոլվել է հանգստի վայրերի ընտրության վրա, հաղորդում է Travel Daily News-ն:

2017-ին առնվազն 80 միլիոն ճանապարհորդներ ֆիլմերի եւ սերիալների հիման վրա են ընտրել հանգստի վայրերը:

Գործակալությունը նաեւ նշել է, որ զբոսաշրջիկները, որոնք ճանապարհորդում են այն վայրերով, որտեղ ֆիլմը նկարահանվել է, ավելի շատ են պատմում սոցիալական ցանցերում հանգստի հանգամանքների մասին, գոհ են լինում էքսկուրսիաներից եւ ավելի հաճույքով են մասնակցում տեղական մշակութային իրադարձություններին, քան սովորական ճանապարհորդները:

«Ֆիլմերն այժմ հասել են նույնպիսի ազդեցության, ինչպես  տուրիստական գործակալությունները` առաջարկելով հիանալի հանգստի վայրեր», - ասել է TCI Research-ի գլխավոր տնօրեն Օլիվյե Հենրի-Բիաուադը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ