News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել եւ վարույթ է ընդունվել հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:

Քրեական գործի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2018 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 10-ից մինչեւ ապրիլի 21-ի ժամը 01:30-ը, մի խումբ անձինք, արհամարելով վարքագծի համընդհանուր ճանաչում ստացած կանոնները, բարոյական եւ իրավական նորմերը, ինչպես նաեւ՝ այլ անձանց իրավունքներն ու ազատությունները, բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսեւորել հասարակության նկատմամբ, չեն ենթարկվել նշված հանցավոր գործողությունները դադարեցնելուն ուղղված ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին։ Ակնհայտորեն կոպիտ կերպով խախտվել է հասարակական կարգը՝ բազմաթիվ ավտոմեքենաներով, դիտավորությամբ երթեւեկության կանոնների ակնհայտ խախտումներով անընդմեջ տեւական ժամանակ ավտոմեքենաների համապատասխան սարքավորումներով եւ ձայնային ազդանշաններ արձակելու համար նախատեսված միջոցներով բարձր ձայներ արձակելով լուրջ անհանգստություն են պատճառել Երեւան քաղաքի բազմաթիվ բնակիչների, այդ թվում գիշերային ժամերին խախտել են նրանց անդորրը՝ ձեւավորելով վերջիններիս համար վախի եւ տագնապի մթնոլորտ:

Խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 5 անձ՝ Հ.Գեւորգյանը, Ն.Նազարյանը, Հ.Խուրշուդյանը, Ա.Ղարիբյանը, Ա.Ջաբաղյանը:

Նախաքննությունը շարունակվում է։

Երեք հոգու կալանավորել են անկարգությունների մեղադրանքով (ֆոտո)

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ամենաշատ