News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Չինաստանի հարավում Գուանսի-Չժուան ինքնավար շրջանի գետում երկու «վիշապային» նավակների բախման հետեւանքով զոհերի թիվը հասել է 11-ի, եւս 6-ն անհետ կորած են համարվում: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին հայտարարել են շրջանի իշխանությունները:

Դեպքը տեղի է ունեցել շաբաթ՝ տեղական ժամանակով 13:40-ին:

Երկու նավակները մրցումների նախապատրաստման ժամանակ, որոնք սովորաբար տեղի են ունենում Ամռան օրվա տոնին, կորցրել են կառավարումը:

Բախման արդյունքում նավակները շրջվել են, 57 մարդ ջրի մեջ է հայտնվել, 40 մարդու հաջողվել է փրկել, մի մասը ինքնուրույն լողալով հասել է ափ:

Չնայած ուշ ժամին՝ միջադեպի տարածքում որոնողական եւ փրկարարական գործողությունները շարունակվում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ