News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնական ծանուցումներ չի ստացել ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեի հայցի մասին` Միացյալ Նահանգներում 2016 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«ԶԼՄ-ից իմացանք, որ ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեն Նյու Յորքի դատարան հայց է ներկայացրել Միացյալ Նահանգներում 2016 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ, որի պատասխանողներն են Ռուսաստանի Դաշնությունը եւ Ռուսաստանի քաաղքացիները: ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնական ծանուցումներ չի ստացել ոչ մեկից այս մասին, ուստի մեր գործողությունների բնույթի մասին խոսելը դեռ վաղ է: Սակայն եթե տեղեկատվությունը ճիշտ է, ապա խոսքը սեփական պարտությունն արդարացնելու դեմկոկատների յուրօրինակ փորձի մասին է»,- ԱԳՆ կայքում ներկայացված է Զախարովայի խոսքը:

Ուրբաթ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը դատի էր տվել ՌԴ կառավարությանը, հայր եւ որդի Աղալարովներ գործարարներին, WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին եւ Թրամփի նախընտրական շտաբի աշխատակիցներին, այդ թվում ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշներին:

 Հայցը կապված է 2015 եւ 2016 թվականների հաքերային հարձակումների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ