News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մերձմոսկվայում՝ Միտիշչեում, մեկ մարդ մահացել է, երբ քամին շինարարական կացարանը գցել է նրա վրա, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Միտիշչեում ուժեղ քամին շինարարական կացարանը գցել է տղամարդու վրա: Նա տեղում մահացել է»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Բացի այդ տարերքի պատճառով Մոսկվայի մարզում 17 մարդ է տուժել, նշել է աղբյուրը:

Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը իր Twitter-ում հայտնել էր 7 տուժածների, այդ թվում 3 երեխաների մասին:

Նախնական տվյալներով՝ փոթորկի պատճառով տուժածներ կան: Հիվանդանոցում են հայտնվել 3 երեխա եւ 4 մեծահասակ: Ցավոք, մեկ երեխա շատ ծանր վիճակում է: Հարյուրավոր ծառեր են տապալվել: Քաղաքային ծառայությունները սկսել են հետեւանքների վերացման աշխատանքները:

— Սերգեյ Սոբյանին (@MosSobyanin) 21 апреля 2018 г.

 Նա բնակիչներին զգուշացրել է փոթորկի երկրոդ ալիքի մասին՝ ամենայն հավանականությամբ 20:00-ից մ ինչեւ 22:00:

—Սերգեյ Սոբյանին (@MosSobyanin) 21 апреля 2018 г.

 Նա խնդրել է մոսկվացիներին զգույշ լինել:

«Երեխաներին դուրս մի թողեք»,-հավելել է նա:

Մոսկվայում փոթորկիը սկսվել է շաբաթ երեկոյան, եղանակը կտրուկ կցրտի, հնարավոր է թաց ձյուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ