News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կեմերովոյի մարզում ապրիլի 20-21-ը ձերբակալվել են ակտիվիստներ, որոնք մեկնում էին նախկին նահանգապետ Աման Տուլեեւի դեմ շաբաթ նախատեսված հանրահավաքին, հաղորդում է meduza-ն:

«Տայգա.ինֆո»-ն հաղորդում է հանրահավաքի մասնակիցներով 4 ավտոբուսների ձերբակալման մասին:

Ավելի վաղ Կեմերովոյի մարզի նահանգապետ Աման Տուլեեւը, որը այժմ զբաղեցնում է Կուզբասի ժողովրդական պատմավորների խորհուրդը, ասել էր, որ իր ապագան քաղաքականության մեջ չի տեսնում եւ մտադիր չէ Ֆեդերացիայի Խորհրդի անդամ դառնալ:

Նա հայտնել էր, որ մարզի ղեկավարի պաշտոնից հեռացել է բարոյական պատճառներով: Նրա խոսքով՝ եթե չլիներ «Զիմնյայա վիշնյա»-ի ղոբերգությունը, նա 2018-ի աշնանը կհեռանար քաղաքակնությունից առողջության խպնդիրների պատճառով:

Ընդ որում Տուլեեւը հայտնել է, որ չի հեռանա Կուզբասի խորհրդարանի խոսնակի պաշտոնից:

Նա հավաստիացրել է, որ այդ պաշտոնում տարածաշրջանի օրենսդիր եւ գործադիր իշխանությունների միջեւ դիմակայությու թույլ չի տա: Ժամանակավոր նահանգապետ  Սերգեյ Ցիվիլեւի հետ իր հարաբերությունների մասին հարցին, Տուլեեւը պատասխանել է, որ ինքը գիտի նրան բացառապես աշխատանքային հանդիպումներից: «Նա լավ տեղյակ է ածխային արդյունաբերությունից», - ասել է նախկին նահանգապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ