News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Ամերիկայի չորս նախկին նախագահները, ինչպես նաեւ առաջին տիկին Մելանիա Թրամփը, շաբաթ  հրաժեշտ են տվել Բարբարա Բուշին (1925-2018)՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագի կնոջը: Թաղման արարողությունը հեռարձակել են ԱՄՆ-ի կենտրոնական հեռուստաալիքները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Հյուսթոնում Սուրբ Մարտինի եկեղեցում հավաքվել էր մոտ 1.5 հազար հյուր: Նրանց թվում էին նախկին նախագահներ Ջորջ Բուշ ավագը, Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշ կրտսերը եւ Բարաք Օբաման, ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամները:

Սպիտակ տունն ավելի վաղ հայտնել էր, որ գործող նախագահ Դոնալդ Թրամփը չի այցելի արարողությանը ուժեղացված անվտանգության հետ կապված խանգարումներից խուսափելու համար:

 

 

 «Առաջին տիկին Մելանյան ժամանել է Հյուսթոն, որպեսզի իր հարգանքը մատուցի», - Twitter-ում գրել է Թրամփը:

Նա նաեւ հրապարակել է Բարբարա Բուշի դիմանկարը, որը նրա հաղորդմամբ, կախել են Սպիտակ տանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ